f

Անկախ

Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ ջուրն ենք գցել 1993-1994-ից վարվող արտաքին քաղաքականությունը. Տարոն Սիմոնյան


Այն դրույթները, որոնք ամրագրվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթական են ԱԺ-ում վավերացման: Եթե այդ գործընթացը չի կատարվել, սրանք առոչինչ դրույթներ են: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով սակայն, որ կանգնած ենք փաստի առաջ:

«Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորք է կուտակում. եթե ուշադիր լինենք Թուրքիայի՝ վերջին շրջանում արած հայտարարություններին, ապա կարելի է հստակ տեսնել մի փաստ՝ Թուրքիան ասում է, թե մտավախություն ունի, որ հետքայլ է կատարվելու ստորագրված փաստաթղթից, և ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ որևէ կողմ փաստաթղթից հետքայլ չի կատարի: Սա կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց՝ սա միակ փաստաթուղթն է, որտեղ ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի, ընդունել է, որ ՀՀ-ն ոչ միայն հակամարտության կողմ է, այլև զորքեր է տեղակայել Արցախում: «Սա նշանակում է, որ 93-94 թվականից սկսած մեր արտաքին քաղաքականությունը մի հայտարարության տեքստով պատռել, ջուրն ենք գցել: Ով ուզում է լինի վարչապետ, բայց չի կարող լինել մի մարդ, որն այս խայտառակ փաստաթղթի տակ ստորագրել է: ՀՀ շահի տեսանկյունից սա ամենախայտառակ փաստաթուղթն է վերջին երեք տասնամյակի ընթացքում»,-ասաց Սիմոնյանը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց՝ Սահմանադրության համաձայն՝ եռակողմ հայտարարությունը համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում:

«Այն մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ իրավիճակ, ասում ենք՝ թույլ կտանք՝ մեր տարածքով անցնեն: Ճանապարհ ենք տալիս այն դեպքում, երբ փաստաթղթում նշված է, որ բոլոր շրջափակումները ապաարգելափակվում են, բացվում են: Սա խայտառակություն է , և Արցախի հակամարտության հետ կապված երբևէ որևէ թուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա կամ որևէ ձևով ՀՀ-ին որևէ հարցում պարտավորության մեջ կդներ»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող ուժերի հետ համագործակցելու վերաբերյալ հարցին՝ Մարուքյանն ասաց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներն ընթացքի մեջ են. «Մեր խորհրդարանական գործիքակազմը չի սպառվել, չի էլ սպառվելու: Պարզ է, որ իշխանությունը միշտ դա տապալելու շատ գործիքակազմ ունի, բայց ընդդիմությունն էլ շատ գործիքակազմ ունի: Մենք ինչ էլ որ անենք, անելու ենք Սահմանադրության և օրենքների տրամաբանության մեջ, և որևէ ձևով իշխանությանը հնարավորություն չենք տալու մեր նկատմամբ որևէ օրենք կիրառել»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Կառավարության փոփոխությանը և վարչապետի հեռանալուն, Մարուքյանն ասաց, թե դա շատ հստակ են արձանագրում. «Չի կարող այս փաստաթուղթն ստորագրած վարչապետը ապագայում սրանից քաղել հայանպաստ տեքստեր»,-նշեց նա:

Հայաստան Տարոն Սիմոնյան Լուսավոր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Սևանի մակարդակը նախորդ տարվա ցուցանիշի վրա է. գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել
«Հայաստան» դաշինքի առաջնորդները հանդես կգան համատեղ ասուլիսով
«Մենք պարտվեցինք երկրորդ անգամ. թշնամուն եւ ինքներս մեզ։ Երեւի Ազգն ավարտվեց Շառլ Ազնավուրի գնալու հետ միասին». Ռաֆայել Հովհաննիսյան
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկին կզրկեն տիտղոսից
Եվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով
Բաքուն ու Անկարան ուսումնասիրում են Ադրբեջանում ԱԹՍ արտադրություն կազմակերպելու հնարավորությունը
Հարավկովկասյան երկաթուղին հիշեցնում է անվտանգության նորմերի պահպանման մասին
Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջի էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը. Թևան Պողոսյան
ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթն է ընդունել
Մրցույթ՝ գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով
Կարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
«Դադար կվերցնենք». «Լուսավոր Հայաստանը» հայտարարությամբ հանդես կգա ընտրությունների արդյունքների վերաբերյալ. NEWS.am
Հունիսի 18-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 264 դեպք
Հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 702 դեպք, որից 363-ը՝ արտակարգ
Կրեմլը հետեւում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին
2018-ի համեմատ Նիկոլ Փաշինյանը ստացել է 197 հազարով ավելի պակաս քվե
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին մեղադրում է Լաչինում անտառների կանխամտածված ոչնչացման մեջ
ՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում եւ Երեւանում, իսկ «Պատիվ ունեմը»՝ Արարատում
Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. Նաիրի Հոխիկյան
«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 %-ը ֆեյք են». Նաիրա Զոհրաբյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը կապիտուլյանտից ազատվելն էր, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է․ Աթանեսյան
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազամատակարարումը
Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ
Հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 87 նյութ. ՔԿ
Ավելին
Ավելին