Եղանակային պայմանների վատթարացման պատճառով ռազմավիրական ճանապարհը փակվել է տրանսպորտի բոլոր տեսակների համար, հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացմամբ եւ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկությունն ապահովելու անհնարինությամբ պայմանավորված 23:00-ից արգելվում է ավտոտրանսպորտային միջոցների բոլոր տեսակների երթեւեկությունը Ռուսաստանից Վլադիկավկազ-Լարս ուղղությաբ», «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից խորհուրդ են տալիս խուսափել այդ ուղղությամբ ուղեւորություններից։