f

Անկախ

Պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուրս գալու որևէ հնարավորություն չունի․ Գորգիսյան


Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում, հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն եւ նա կկարողանա մնալ իշխանության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն՝ անդրադառանլով դիտարկմանը, թե վարչապետն այսօր հետագա անելիքների վերաբերյալ հրապարակել է ճանապարհային քարտեզ։

«Ես կարծում եմ, որ նա այլեւս Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի։ Նա պիտի օր առաջ հեռանա, եւ միայն այդտեղ կարող է լինել այն հույսը, որ մենք կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ»,- ասաց Գորգիսյանը։

Այս իրավիճակից դուրս գալու ելքն ըստ Գորգիսյանի՝ վարչապետի անցնցում հեռանալն է, որից հետո պետք է ձեւավորվի ազգային համաձայնության Կառավարություն, իսկ որոշ ժամանակ անց էլ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հարցին, թե իշխանությունները մտադրություն չունեն հեռանալու, իսկ ընդդիմության հանրահավաքներին էլ հանրության մեծ զանգվածը չի մասնակցում, ի՞նչ քայլեր են արվելու, Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ քննարկումները շարունակվում են հետագա քայլերի մասին։

«Տարբեր սցենարներ ենք քննարկում, թե ինչ եւ ինչպես է պետք անել, բայց, միանշանակ է, որ եթե ուզում ենք Հայաստանն առաջ գնա, Փաշինյանը պիտի հեռանա, պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուսր գալու որեւէ հնարավորություն չունի»,- նշեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Գորգիսյանից հետաքրքրվեցին, թե ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փակ քննարկումների ժամանակ, հետաքրքրվե՞լ են ՍՈՒ- 25 ինքնաթիռների, ՍՈՒ-30 կործանիչների գնումների վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ 2020թ․-ի պետական բյուջեի մասին քննարկումների ժամանակ, դրանց գնումների վերաբերյալ ինքը հարցեր է ուղղել, եւ ստացել մոտավոր նման պատասխաններ՝

«Դե մենք գիտենք՝ ինչ ենք անում, ամեն ինչ հաշվարկված է։ Նշեմ, որ երբեմն Անդրանիկ Քոչարյանը  եւ իմքայլական այլ պատգամավորներ մտահգություններ հայտնել են, բայց երբեք առճակատաման չեն գնացել»։

Մյուս հարցին՝ արդյոք հետաքրքրվե՞լ են, թե ինչո՞ւ են ՍՈՒ-30 գնում, բայց ոչ հրթիռներ եւ ի՞նչ պատասխան է հնչել, Գեւորգ Գորգիսյանը մեջբերեց․ «Ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ ժամանակին գալու է, մենք գիտենք՝ ինչ ենք այնում»։

Պատգամավորից հետաքրքրվեցին նաեւ, թե այսօր  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն է, խմբակցությունը մասնակցելո՞ւ է, Գորգիսյանն ասաց՝ դեռ չգիտեն։ 

Գևորգ Գորգիսյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին