f

Անկախ

Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո էլ մարդիկ շարունակում են գերեվարվել․ «Լուսավոր Հայաստան»


Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո էլ մարդիկ շարունակում են գերեվարվել։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար ԼՀ խմբակցության հախագահ Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով Գորիս-Շուշի ճանապարհի հատվածում անհետ կորած 10 քաղաքացիների մասին, որոնց հարցով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ։

Ընդ որում, նրա խոսքով, խորհրդարանը միակ մարմինն է, որը հանրապետության վարչապետից վեր է կանգնած։

«Խորհրդարանը պետք է քննարկի այդ հայտարարությունը եւ իրազեկի, որ քանի որ ավելի վաղ ստորագրված հայտարարության կետերն արդեն խախտվել են, ապա մենք, օրինակ, պետք է մեզ վերապահենք Լաչինի միջանցքից դուրս գալու նպատակահարմարությունը վերանայելու իրավունքը։ Կարո՞ղ է խորհրդարանն այս հարցը քննարկել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ այո, կարող է։ Իսկ ինչո՞ւ չի քննարկում։ Մենք նիստ ենք գումարում, իսկ դուք չեք գալիս։ Ուրեմն՝ ինչո՞ւ չեք գալիս»,- դժգոհեց Մարուքյանը։

Նա նաեւ առաջարկեց, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը այդ հայտարարության կետերը պահպանելու, ինչպես նաեւ դրա իրավաչափության հարցով արտահերթ նիստ հրավիրի։

«Հայտարարությունը ստորագրելուց հետո անցել է 7 օր։ Արդեն հազարավոր խախտումներ կան։ Խորհրդարանը, որի իրավական ուժն ավելի բարձր է, քան այդ ստորագրված փաստաթուղթը, կարող է հայտարարություն ընդունել եւ դրանից բխող գործընթացներ գործարկել։ Ես կարծում եմ, որ խորհրդարանը կարող է դա անել։ Մենք չենք առաջինը խախտել փաստաթղթում ամրագրված պահանջները։ Նրանք մարդկանց են գերեվարել։ Տվյալներ կան, որ վերջին 2 օրում Քարվաճառ են թափանցում դիվերսիոն խմբեր։ Սա խախտում է, ինչի մասին պետք է խոսել»,- հայտարարեց Մարուքյանը։

Պատգամավրոը միաժամանակ նշեց, որ այսպես հավերժորեն չի կարող շարունակվել։

«10 մարդ գերի է ընկել ձեր կողմից ստորագրված հայտարարությունից հետո։ Որտե՞ղ է ձեր խոստացած խաղաղությունը։ Ո՞վ է այն պահպանում»,- շեշտեց խորհրդարանականը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները բոյկոտել են Ազգային ժողովի այսօրվա օրակարգը եւ նոյեմբերի 17-ին ցուցադրաբար հեռացել խորհրդարանի նիստերի դահլիճից։

Նրանք մասնավորապես պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ պնդում արտահերթ նիստի անցկացում։

Լուսավոր Հայաստան Էդմոն Մարուքյան

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին