Սեյսմոլոգները Թուրքիայում 4,6 մագնիտուտով երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Russian.rt.com-ը;
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակխիսար քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10.3 կմ խորության վրա:
Ավելի վաղ Թուրքիայում Իրանի հետ սահմանին 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հարևան երկրներում: Գրանցված երկրաշարժի հետևանքով 9մարդ զոհվել էր, 74-ը՝ վիրավորվել: