Իրանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Դոմինիկ Ռաաբը քննարկել են միջուկային համաձայնագիրը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մեր երկրի արտգործնախարարը Բրիտանիայի արտգործնախարարի հետ քննարկել է կողմերի համագործակցությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունը:
Ավելի վաղ Իրանը ԱՄՆ-ին կոչ էր արել հրաժարվել պատժամիջոցներ կիրառելու սովորությունից:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր երկարաձգել Իրանի դեմ պատժամիջոցները: