f

Անկախ

Լույս է տեսել գրական հանրագիտարանների առաջնեկը


Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անվամբ դպրոցներ, փողոցներ, գրադարաններ շատ կան: Այդ մասին, անշուշտ, գիտենք, բայց երևի թե «Հովհաննես Թումանյան» ջերմանավի մասին քչերը կիմանան: 1970թ Ռուսաստանի հեռավոր արևելյան նավատորմի կազմում (ք. Վլադիվոստոկ) եղել է այդ նավը, որը 1992թ փոխանցվել է Վլադիվոստոկի «Յունիֆեսկո» ընկերությանը: Այդ ջերմանավի նավապետ Պյոտր Բոլդույը 1975թ. այցելել է Հայաստան, հյուրընկալվել Թումանյաններին: 1224 էջերում նման շատ մանրամասներ մեզնում առաջին գրական «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանը: 

Թեմատիկ տասնհինգ բաժիններով ներկայացվում են Թումանյանի նախնիները, հայրական օջախը, ընտանիքը, մերձավոր շրջապատը, ուսումնառությունը, պարբերականներ, անձնանուններ: Անձնանունները սկսվում են այբբենական կարգով՝ 720-րդ էջից: 

Հանրագիտարանում բանաստեղծի գրական ժառանգությունը ամբողջական չի ներկայացվում, փոխարենը կան դրա գրականագիտական վերլուծությունը և ցանկերը: Թումանյանին արժանի այս բարձրարժեք աշխատությունը հավակնում է դառնալ հայության սեղանի գրքերից մեկը, իսկ լոռեցիներիս համար այն նաև ինքնատիպ այցեքարտ է և հոգևոր անձնագիր: 

Այդ մասին գիտեի, բայց առանձին հպարտությամբ կարդացի, որ մեր հայրենակից, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր, երջանկահիշատակ Գառնիկ Շախկյանը, ով Հովհաննես Թումանյանին նվիրված երեք նշանավոր մենագրություններ, բազմաթիվ հրապարակումներ ունի, ոչ միայն հանրագիտարանի 50 հոդվածագիրներից է, այլև հանրագիտարանի ստեղծման նախաձեռնողներից մեկը:

...Ոչ սովորական կառուցվածքով այս ստվարածավալ աշխատությունից օգտվելը թեթևացնելուն են միտված վերջում ներկայացվող ցուցիչները:

«Թումանյանական վայրեր» խորագրի տակ ներկայանում է ոչ միայն Դսեղ գյուղը իր մոտակա Դիդ բլրակով, այլև Ալավերդի քաղաքը, Դեբեդ գետը, Ղարաքիլիսան (ներկայիս Վանաձորը), Լոռին՝ ամբողջապես: «Ալավերդի» բառահոդվածը ներկայացնում է «Թումանյանը ժայռի վրա» խճանկարը (նկարիչ՝ Հրաչյա Ռուխկյան), «Հառաչանք» պոեմի ծերունու արձանը (քանդակագործ՝ Ռաֆայել Ջավախյան), նաև երկաթուղային կայարանի սրահը՝ ձևավորված Թումանյանական թեմատիկ որմնանկարներով: 

Նոր հանրայնացվող փաստերով հարուստ է հանրագիտարանի «Անձնանուններ» բաժինը, որտեղ ներկայացված են բոլոր նրանք, ովքեր հարաբերվել են Հովհաննես Թումանյանի հետ, կամ ձևավորել այն միջավայրը, որտեղ ապրել և ստեղծագործել է բանաստեղծը: Ուրախության արցունքներով պատվեցին աչքերս, երբ ՀՀ ԳԱԱ շենքի կլոր սրահում հանրագիտարանի շնորհանդեսին դրվատանքի խոսքեր էին ասում գրական ճանաչված այրեր, նաև մտավորականներ այլ ոլորտներից: 

Մեղվաջան նվիրվածությամբ ու ջանադիր է եղել պատկերազարդ հանրագիտարանի գիտահրատարակչական խորհրդի աշխատանքը (գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, հատորի պատասխանատու՝ Ազատ Եղիազարյան, պատասխանատու քարտուղար՝ Հասմիկ Գուլակյան): Շնորհանդեսում նաև առաջարկություններ հնչեցին «Կոմիտաս», «Ավետիք Իսահակյան» և նմանատիպ այլ հանրագիտարաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին