f

Անկախ

Այդ փաստաթուղթը ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնն էր․ Բաբկեն Թունյան


Եթե մանդատը վայր դնելը որեւէ ձեւ լիցքաթափելու է իրավիճակը եւ տանելու է ավելի լավ իրավիճակի, քան կա, միանշանակ այդ մասին կարելի է մտածել։ Բայց պետք է հասկանալ՝ արդյոք դրանով որեւէ հարց լուծվո՞ւմ է, թե՞ չէ, ինքս այդ հարցի պատասխանը չունեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Բոլոր վտանգները ես շատ լավ գիտակցում եմ, ինձ որեւէ բան, բացի էն ռիսկերից, որոնք կարող են լինել, իմ որոշումների վրա չեն կարող ազդել։ Ես ինչ-որ բանից կառչած չեմ, ոչ էլ ինչ-որ մեկի խնդրանքով ինչ-որ բան պետք է անեմ։ Ինքս իմ որոշումները կայացնում եւ կայացնելու եմ իրադրությունից եւ հետագա զարգացումներից ելնելով։ Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, բավականին ցավալի է, եւ որեւէ մեկը դրանով ուրախ ու երջանիկ չէ, եւ այդ ամենի մեջ ում մեղքի բաժինն ինչքան է, ինքն իր մեջ պետք է փնտրի»,- ասաց իշխող ուժի պատգամավորը՝ հավելելով, որ ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է։

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթի վերաբերյալ իշխող ուժի պատգամավորը  նախապես տեղյակ չի եղել, դրան ծանոթացել է հրապարակումից հետո։

«Ինձ համար այդ փաստաթուղթը ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնն էր, եւ մարդկանց կյանքը փրկելու մասին էր այդ փաստաթուղթը։ Ոչ մեկի համար դա էն արդյունքը չէր, որը պետք է լիներ, որեւէ մեկը դրան չէր սպասում, բայց մենք ունենք այն՝ ինչ ունենք»,-  նշեց Բաբկեն Թունյանը։

 Ինչ վերաբերում է 17 կուսակցությունների պահանջին, Բաբկեն Թունյանը բացառեց, որ երբեւէ կմիանա այդ ուժերին։

«Անկախ նրանից, թե ես որտեղ կլինեմ, ես ամեն ինչ կանեմ, որ այդ 17 կուսակցությունների մի մասը երբեք իշխանության չգան»,- նշեց նա։

Բաբկեն Թունյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին