f

Անկախ

Լրջացեք, տղե՛րք.հասկացեք վերջապես, որ քննադատությունը «խուճապ տարածելու» միտում չունի


Լրջացեք, տղե՛րք

Հասկացեք վերջապես, որ քննադատությունը «խուճապ տարածելու» միտում չունի, հասկացեք, որ էս երկրում ձեզնից փորձառու ու հեռատես մարդիկ կան, որոնք, անկախ ձեր անառողջ ընկալումներից, առաջնորդվում են բացառապես պետության շահով, որոնք ձեզնից շատ գիտեն, իսկ չիմացածը չեն խորշում հարցնել ավագներից:

Դուք երեկ պնդում էիք, թե «...վերահսկում եք իրավիճակը...», «...իրավիճակը անհարկի եւ արհեստական լարում են…», «81.160.000 բնակչությամբ Իրանում գրանցվել է հիվանդության 14 եւ մահացության 4 դեպք..», ու հարցադրումներ էիք անում՝ «...ով եւ ինչի համար է տարածում այդ խուճապը…»: Մինչդեռ ձեր այդ ինքնավստահ հայտարարությունները սովորականի պես 1 օրվա կյանք ունեցան: Դե եթե «սահմանային ուժեղացված ռեժիմը», «հասցեական վերահսկողությունը» ու մնացած «վիճակը վերահսկող» պնդումները ճշմարտություն էին, խնդիրը «ուռճացված», իսկ առարկայական հարցադրումներն ու դիտարկումները՝ «խուճապի տարածում», սահմանը ինչի՞ փակեցիք: Ինձ մոտ տպավորություն է, որ համաճարակաբանության, ճգնաժամային կառավարման, որոշումների կայացման եւ մնացած տեսությունները նոր սկսեցիք կարդալ, ու եթե ստուգող չլիներ, վատ աշակերտի պես ոչ էլ կկարդայիք:

Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետեւ ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարեւոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ: Ես սարսափում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել այս եւ բազմաթիվ այլ վտանգների զարգացման պարագայում: Իսկ թե ով եւ ինչի համար է մարդկանց աչքերին անդադար թոզ փչում եւ իր տեղում չէ բոլոր առումներով՝ դրանով իսկ իրական խուճապ առաջացնելով՝ եզրակացությունները թողնում եմ ձեզ, լուսանկարներն էլ՝ թեւթեւ հուշում:

Արման Սաղաթելյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Բնակարանագողին ոստիկանները բռնեցին հենց դեպքի վայրում․ նախապես սպասում էին
Երկրում ռազմական դրության հայտարարումից հետո ՀՀ աշխատանքի նախարարությունը գործարկել է 114 եւ 117 թեժ գծերը. փոխնախարար
Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ ուղարկելու մասին ռեպորտաժ է պատրաստել
ԱԱՏՄ-ն համաժամանակյա ուժեղացված ստուգայց է իրականացնում Երևանի ողջ տարածքում
Ստեփանակերտ․ Անօգնական ծերերին գերեվարելով՝ Բաքուն հաստատում է ցեղասպան քաղաքականությունը
ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը
Վոլոդյա Ֆրանգուլյան. «Մեր ըմբիշները առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության»
Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին ու Գնել Հասրաթյանին գործուղել է Արցախ
«Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի». ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ
Հոկտեմբերի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք
ԱՀ նախագահի հրամանագրով՝ Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
«Յուրաքանչյուր մարդ պետք է կռվի հանուն հայրենիքի». Reuters-ն անդրադարձել է ԼՂ-ում պատերազմի բռնկումից ի վեր աշխարհի տարբեր ծայրերից կամավորագրված հայերին
Եվրախորհրդարանականները Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ եւ անվերապահ դադարեցման կոչ են արել
Անհայտ անձը հայտնել է Մոսկվայի բոլոր հիվանդանոցների ականապատման մասին
«Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին
Արտիմետ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան
Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ
Համազասպ Թորոսյանը՝ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությունից ժամեր անց ուղիղ կապով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ գործող նախագահին, մինչ այս պահը՝ լռություն. Տիգրան Ուրիխանյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության վարչատնտեսական բաժնի պետ
ԱԱԾ․ Օգտատեր Վահե Պետրոսյանը իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ»
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 29-ին
Փաշինյան․ Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ ղարաբաղյան հակամարտության «օպտիմալ լուծում»
Ավելին
Ավելին