2008թ․մարտի մեկի առավոտյան իմ մտերիմներից մեկը զանգեց ու շատ հոզված, զայրացած հայտնեց, որ Ազատության հրապարակում երեխայի կոշիկ են գտել, ենթադրվում էր, որ իշխանությունները երեխա են սպանել,ես նրան փորձեցի հանգստացնել,ապացույցներից հարցնել,կ՞ա արդյոք պաշտոնական տեղեկատվություն կամ ու՞ր են այդ երեխայի ծնողները,բայց նա հուզախառն տեղեկացրեց , որ շտապում է բողոքի ցույցի,չի հանդուրժի այդ ամենը։Ու այդպես հազարավոր հայեր, առանց ապացույց ունենալու,ընդամենը ֆեյք լուրի ազդեցության տակ հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ։
Նիկոլը ֆեյքությունը ավելի գեներացրեց և մենք ունեցանք մարտի 1,զոհեր։
Հիմա 44 օր ՛՛Հաղթելու ենք՛՛ կոչով մեզ թմրացրեցին , կորցրինք մեր հայրենիքի մի հատվածը,մյուս հատվածի տակ մեեեծ ական կա,ունենք 4000-ից ավելի զոհված հերոսներ։ Հազարավոր անտուն, անհայրենիք արցախցի հայրենակիցներ։
Մի սահմռկեցուցիչ ողբերգություն բերեց գլխներիս Նիկոլը։
Այսքանից հետո ,երեխայի կոշիկի պատճառով զայրացած քաղաքացիները չեն զայրանում, չեն ցանկանում նիկոլի հրաժարականը․․․Չե՞ն տեսնում զոհվածների դեմքերը, չ՞են տեսնում գաղթող մեր հայրենակիցներին,չե՞ն տեսնում Հայաստանի և Արցախի ներկայիս քարտեզը․․․․Մեկ մեկ ամաչում եմ , որ հայ եմ, բայց հետո տեսնելով , թե ինչ պայծառ, անձնազոհ ու խելացի հայեր կան մեր ազգի մեջ,որոնց տեսակի շնորհիվ է, որ պետություն ունեցանք,ազատագրեցինք Արցախը և այլն․․Հույս է առաջանում, որ կհասնենք մեր ազգային երազանքներին․․․