Փետրվարի 24-ին՝ ժամը 19։00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում «Կարին» ավանդական երգի-պարի խումբը կներկայացնի մեծն Կոմիտասի 150 ամյակին նվիրված «ՂՈՂԱՆՋ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ» ներկայացումը (ըստ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի)։
Փետրվարի 25-ին՝ ժամը 19։00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա 《Թևավորը》 ներկայացումը։
Փետրվարի 25-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը, որը նվիրվում է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին։
Փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին,
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը։
Փետրվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա 《Մոխրոտիկը》 ներկայացումը։
Փետրվարի 28-ին՝ ժամը 17։00-ին, Խամաճիկների պետական թատրոնում տեղի կունենա 《Մերկ թագավորը》 ներկայացումը։
Փետրվարի 28-ին՝ ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա 《Մեծապատիվ մուրացկաններ》 ներկայացումը։
Փետրվարի 29-ին՝ ժամը19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա 《Sold out》 ներկայացումը։