Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ ծանուցագիր է ստացել ՀՔԾ-ից՝ հարցաքննության ներկայանալու մասին:
Նա տեղեկացրեց, որ ծանուցագրեր են ուղարկվել նաեւ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Շաքե Իսայանին, Իվետա Տոնոյանին, Վահե Էնֆիաջյանին, Գեւորգ Պետրոսյանին, Միքայել Մելքումյանին:
«Դուք չեք հասկանում, որ սա իմ պատիվն է։ Ինձ մեկ-մեկ թվում է՝ իրենք չեն հասկանում՝ ինչ է պատահել»,- ասաց նա։