f

Անկախ

Գագիկ ծառուկյանի նկատմամբ 9 ժամ որևէ գործողություն չի կատարվել և նա անհիմն կերպով է գտնվել ԱԱԾ-ում, քանի որ չէին կարողանում նրան ձերբակալելու որևէ հիմք գտնել․ փաստաբան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«11․11․2020թ․՝ ժամը 12։10-ին, ԱԱԾ աշխատակիցները ծանուցագիր են բերել, որով Գագիկ Ծառուկյանին կես ժամ հետո՝ ժամը 12։40-ին, որպես վկա հրավիրել են ԱԱԾ։ Այսինքն՝ նախատեսված հանրահավաքից 20 րոպե առաջ։

Գագիկ Ծառուկյանը ժամը 12։40-ին պատշաճ կերպով ներկայացել է ԱԱԾ, որտեղ մինչև ժամը 14։20-ը նրա մասնակցությամբ բացարձակապես որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարվել։ Ժամը 14։20-ին ապօրինի կերպով ենթարկվել է անձնական խուզարկության, որից հետո որպես վկա հարցաքննվել է, որպիսի գործողությունները տևել են մոտ 30 րոպե։

Դրանից հետո նրա մասնակցությամբ մոտ 9 ժամ բացարձակապես որևէ գործողություն չի կատարվել և նա անհիմն կերպով գտնվել է ԱԱԾ-ում, քանի որ իրավապահները չէին կարողանում նրան ձերբակալելու որևէ հիմք գտնել։

Ի վերջո որոշվեց Գագիկ Ծառուկյանին ակնհայտ ապօրինի կերպով ձերբակալել։

Այս նպատակով ԱԱԾ ժամանեց ՀՔԾ քննիչը և ժամը 23։26-ին Գագիկ Ծառուկյանին ձերբակալեց ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կասկածանքով։

Նշեմ, որ նշվածը ոչ մեծ ծանրության հանցագործություն է և որպես պատիժ է նախատեսում 200-300 հազար դրամի չափով տուգանք կամ 15 օրից 2 ամիս ժամկետով կալանք։

Նշեմ, որ այդ հանցագործության մեղադրանքով Գագիկ Ծառուկյանն օրենքով սահմանված կարգով չի կարող նույնիսկ կալանավորվել, քանզի դրա համար որպես պատիժ նույնիսկ ազատազրկում նախատեսված չէ, ինչը կալանավորման համար պարտադիր պայման է։

Որպես ձերբակալման հիմք քննիչը նշեց այն, թե իբրև Գագիկ Ծառուկյանը բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո։ Իսկ որպես ձերբակալման նպատակ՝ հանցանք կատարելուց հետո նրա փախուստը կանխելը։

Պարզաբանեմ, որ Գագիկ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, ուստի նա չէր կարող առանց Ազգային ժողովի համաձայնության զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե բռնվել է հենց հանցանք կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո։

Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո վկայի կարգավիճակով ինքնակամ ներկայացել է ԱԱԾ, մոտ 11 ժամը սպասել է, որ ՀՔԾ քննիչը ներկայանա և իր մասնակցությամբ քննչական գործողություն կատարի։ Իսկ նույն քննիչը ներկայանալով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանը բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո , ուստի իրավունք ունի ձերբակալել նրան։ Եվ դա այն դեպքում, որ քննիչին խնդրեցինք պարզաբանել, թե ըստ նրա որ ժամին է Գ․Ծառուկյանը կատարել այդ ենթադրյալ հանցագործությունը, որտեղ են նրան բռնել, որ նշում են, թե իբրև բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, միթե Գ․ Ծառուկյանն ԱԱԾ-ում գտնված այդ 11 ժամերի ընթացքում է այդ հանցագործությունը կատարել։

Քննիչն այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե որ ժամին է կատարվել այդ ենթադրյալ հանցագործությունը։ Նաև չկարողացավ պարզաբանել նաև, թե ինչու է գտնում, որ ինքնակամ ներկայացած և 11 ժամ իրեն սպասած Գագիկ Ծառուկյանը կարող է դիմել փախուստի։

Միաժամանակ, Գագիկ Ծառուկյանին այդ հոդվածով նույնիսկ մեղադրանք չեն կարող առաջադրել, քանզի դրա համար ՀՀ գլխավոր դատախազը պարտադիր պետք է քրեական հետապնդման ենթարկելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմի ՀՀ ազգային ժողովին և ստանա համաձայնություն, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված լինի։

Իհարկե հայրենի իրավապահները քաջ հասկանում են այս ամենը և գիտակցում են, որ այս շինծու և անհիմն կասկածանքով Գագիկ Ծառուկյանին չեն կարող կալանավորել և նույնիսկ մեղադրանք առաջադրել, ուստի որոշել են նրան ձերբակալելով նախ մեկուսացնել, իսկ ներկայումս էլ այլ ճանապարհներ են փորձում գտնել նրան ինչ-որ կերպ կալանավորելու համար։

Դրա համար նախ իշխանության սրտի դատավոր է անհրաժեշտ, ով անվերապահորեն կվստահեցնի, որ կալանավորելու է Գագիկ Ծառուկյանին, ուստի այս ապօրինի ձերբակալման ժամանակը օգտագործում են հենց այդ դատավորին գտնելու համար։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմն ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել դատարան, ինչպես նաև այս խայտառակ խախտումների շարադրմամբ դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։

Նշվածն ակնհայտ ապօրինի և քաղաքական նկատառումներով իրականացվող քրեական հետապնդման դասագրքային օրինակ է»։

Երեմ Սարգսյան Գագիկ Ծառուկյան

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին