Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ նոյեմբերի 11-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համատեղ կենտրոնի վերաբերյալ ռուս-թուրքական արձանագրություն է ստորագրվել: Այդ մասին տեղեկացնում է Anadole գործակալության թվիթերյան միկրոբլոգը:
«Չորեքշաբթի առավոտյան Ղաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման և մոնիթորինգի համատեղ կենտրոնի վերաբերյալ ռուս-թուրքական արձանագրություն է ստորագրվել», - գործակալությունը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքերը:
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Ռուս խաղաղապահներն արդեն ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ: