Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Բաքիվ եւ Երեւանի խնդրանքով թույլատրել է օգտագործել իր օդային տարածքը ռուս ինքնաթիռների համար, որոնք խաղաղապահների են տեղափոխում Լեռնային Ղարաբաղ:
«Ադրբեջանական եւ հայկական կողմերի խնդրանքով, բացառության կարգով, նախապես համաձայնեցված, որոշակի եւ սահմանափակված ժամանակահատվածով ռուս խաղաղապահների կոնտինգենտի մի մասը կտեղափոխվի հակամարտության գոտի վրացական օդային տարածքի միջոցով: Այս մասին տեղեկացվել են մեր գործընկերները»,-ասել է Աբաշիձեն: