«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել, նա այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մենք նման տեղեկություն ունենք, որ Գագիկ Ծառուկյանին տարել են ԱԱԾ»,- ասաց Իվետա Տոնոյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ևս իր ֆեյսբուքի էջում գրել է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հենց այս պահին ԱԱԾ-ն ձերբակալում են»:
Գագիկ Ծառուկյանը բերման է ենթարկվել, նա գտնվում է ԱԱԾ-ում. Իվետա Տոնոյան
Կարդացեք նաև
- Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
- ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում