Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի մասին համաձայնագրի կնքումը:
«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին եւ Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ եւ երախտագիտություն հայտնում բոլոր միջնորդներին: Ցավակցություններս զոհվածների ընտանիքիներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին մենք կարող ենք համագործակցության նոր փուլ սկսել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասել է Զուրաբիշվիլին: