f

Անկախ

Սիրենք ու փայփայենք մեր մայրենին, որովհետև մեր բազմադարյա ուղղու գլխավոր փարոսը մայրենին է…


«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:

Թումանյանական այս տողերն ավելի են նշանավորվում, երբ ազգովի նշում ենք Մայրենի լեզվի օրը:

Երգ, երաժշտություն, բանաստեղծություններ, հայ մեծանուն գրողների ստեղծագործություններից մեջբերումներ. Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ  ազգային հերոս  Թաթուլ Կրպեյանի հայրենի գյուղում, նրա պատվին անվանակոչված  դպրոցում գեղեցիկ և պատկերավոր միջոցառում անցկացրեցին  դպրոցի հինգերորդ և վեցերորդ  դասարանի աշակերտները:

Ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտներ և միջոցառման մասնակիցների ծնողները, որոնք խանդավառությամբ էին հետևում իրենց երեխաների ելույթներին:

Դպրոցի սաները  արտասանեցին ոսկեղեն հայերենին նվիրված բանաստեղծություններ, երգեցին մայրենի լեզվին նվիրված երգեր, ապա նաև հանդես եկան ազգագրական և ժողովրդական պարերով:

Մայրենի լեզվի միջազգային օր

Աշակերտները պատմեցին հայոց լեզվի ստեղծման, զարգացման և տարածման մասին: Նրանք, հատվածներ մեջ բերելով հայ մեծերի ստեղծագործություններից, ընդգծեցին հայոց լեզվի դերն ու նշանակությունը:

Փոքրիկ բեմադրությամբ աշակերտները ներկայացրել են նաև իրենց դերասանական հմտությունները:  

Միջոցառման մասնակից յուրաքանչյուր աշակերտ գիտակցում էր, որ մայրենիի պահպանումը  յուրաքանչյուրի պարտավորությունն է, ուստի ամեն մեկն իր  հերթին պետք է անի հնարավորը, որպեսզի դարերով մեզ ժառանգություն հասած մայրենին  բյուրեղյա մաքրությամբ  փոխանցի սերունդներին:  

Օրը առիթ էր ևս մեկ անգամ մայրենի լեզուն արժևորելու, լեզվապահպանության խնդիրներին անդրադառնալու: Առիթ, բայց ոչ պատճառ, քանի որ յուրաքանչյուրիս պարտքն է պահել, պաշտպանել և պաշտել մայրենին. սա էր «Երդվում  ենք   անաղարտ  պահել  սրբության սրբոցը՝ մեր մայրենին» խորագիրը կրող  գրական-երաժշտական  ցերեկույթի  խորհուրդը, և այսպիսին էին երկու  սերունդների՝ միմյանց հղված պատգամները:  

Մանկավարժները՝ մատաղ սերնդին կոչ արեցին սրբորեն պահպանել մեր գոյության առհավատչյան, մեր լինելիության խորհուրդը, հավատարիմ մնալ նրա արժեքներին և գաղափարներին:  

«Ուրախ եմ, որ կարևորում եք այս օրը, որ մայրենիի հանդեպ նման վերաբերմունք ունեք: Սակայն մայրենին միայն բառերով չէ, որ սիրում են: Մայրենին ձեր հոգում սերմանել են ձեր առաջին դասարանի ուսուցիչները, նրանից առաջ ձեր մայրերը,  բայց այդ սերմերը  ծիլեր  չեն տա,  եթե դուք  չկարդաք:  Սիրեք մայրենի լեզուն  և այդ սերը արտահայտեք կարդալով»,- միջոցառման  ավարտին   իր խոսքում  նշեց  դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,  վաստակաշատ մանկավարժ  Արևհատ  Գեղամյանը,  կարևորելով   ընթերցանությունը՝ որպես  մայրենի  լեզուն  անաղարտ  պահելու կարևորագույն գործոն:

Միջոցառումը անցավ բարձր հայրենասիրաական ոգով պարուրված մթնոլորտում և ծառայեց իր նպատակին՝ մեր ոսկեղենիկ մայրենին պահել անաղարտ, մաքուր, պարզ ու վճիտ:

Եկեք   սիրենք  ու փայփայենք մեր մայրենին, որովհետև մեր բազմադարյա ուղղու գլխավոր փարոսը մայրենին է…

Նշենք,  որ շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, բացառիկ ճկունությանն ու չքնաղ այբուբենին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:

Որքան երջանիկ ենք, որ հայերենն է մեր մայրենին, մանկական թոթովանքից, մինչև բարբառ, քնարերգության ու գիտության լեզու, այն ամենուր ու միշտ գրավիչ է, հասկանալի, հյութեղ, հուզիչ:

Հայերենը ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը վսեմ ու ինքնամոռաց սիրո ու գորովանքի է արժանի, արժանապատվորեն նրա կրողը լինելու բարձր ու զգոն գիտակցության:

Սիրենք, սովորենք, զարգացնենք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք:

Բարեբախտաբար, այսօր մեր մայրենին գոյակռվի ու պայքարի կարիք չունի, սակայն այն հոգատարության ու խնամքի, սիրո ու հավատարմության կարիք ունի: Իսկ սիրել, նշանակում է լավ սովորել հայերեն, շատ կարդալ, բանավոր ու գրավոր խոսքում կարևորել գրագիտությունը, հարուստ բառապաշարը, նշանակում է չաղարտել ու չստորադասել այն ոչ մի այլ լեզվի:

Փայփայենք մեր լեզուն, զարգացնենք մեր ոսկեղենիկը, և յուրաքանչյուրս պատասխանատվություն կրենք այն մաքուր, անաղարտ ու գեղեցիկ պահպանելու գործում, գիտակցենք ու գնահատենք մեզ բաժին հասած երջանկությունը:

 

Հիշեցնենք, որ  1999 թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն համաժողովի 30-րդ նիստում փետրվարի 21-ը հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր, որը նշվում է սկսած 2000 թվականից:  

Օրվա խորհուրդն ու նպատակն է՝ նպաստել  լեզվական և մշակութային բազմաձևության զարգացմանը:

 

Թամարա  Թորոսյան

 

 

 

 

Մայրենի լեզվի միջազգային օր

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին