Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են գիտելիքով ու փորձով օժտված եւ, որ շատ կարեւոր է՝ անցած մարտական ճանապարհով շրջապատում անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի զինված ուժերի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք են, որ իրենց ներկայությամբ ու հրամաններով կարող են ենթականների հոգում վառել վստահության ու արիության կրակ եւ վերջիններիս առաջնորդել հաղթանակի բարձունքներ...
Նրանք են, որ Արցախյան առաջին ու Ապրիլյան պատերազմների ընթացքում զինվորի համար հանդիսացել են ոգեշնչման աղբյուր եւ նրան տարել հաջողությունների: Այսօր նորից այդ պահն է... Մենք պարտավոր ենք անել այն, ինչ արել ենք երեկ, մանավանդ, որ այլ ճանապարհ չունենք...»։