Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19 համաճարակն հատել է սովորական արտակարգ իրավիճակների սահմանը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք հակված ենք արտակարգ իրավիճակներում մարդկանց առողջության պաշտպանությանը, սակայն COVID-19 համաճարակն արդեն իսկ հատել է պարզապես արտակարգ իրավիճակների սահմանը», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Նրա կարծիքով, COVID-19-ի դեմ պատվաստանյութը պետք է դիտարկել որպես «գլոբալ հանրային բարիք, այլ ոչ թե հումքային ապրանք»:
Նա նշել է, որ համաճարակը բացասաբար է ազդում աշխարհում այլ հիվանդությունների դեմ պայքարի վրա` դեղին տենդ Գաբոնում և Տոգոյում և չիկունգունիան Չադում, ինչպես նաև կարմրուկը Մեքսիկայում :
Ավելի վաղ ԱՀԿ-ն համաշխարհային հանրությանը կոչ էր արել նոր համաճարակի պատրաստվել: