Բժշկական բլոգեր, «Բժիշկ Ֆիլ» թելեգրամ ալիքի հեղինակ Ֆիլիպ Կուզմենկոն խոսել է այն մթերքների մասին, որոնց կիրառումը կորոնավիրուսի դեպքում կարող է վնասել առողջությանը: Գրում է Russian.rt.com-ը։
«Աստված մի արասցե, եթե հիվանդանաք COVID-19- ով, ապա հարկավոր է պահպանել ջրի և աղի հավասարակշռությունը: Պետք է խուսափել աղի կերակուրներից: Պետք է խուսափել շատ աղի ձուկ, թթու վարունգ և նմանատիպ մթերքներից», - ասել է Կուզմենկոն:
Կուզմենկոն խորհուրդ է տվել ավելի շատ ջուր խմել և դադարեցնել ալկոհոլի կիրառումը, քանի որ այն ջրազրկման է հանգեցնում:
Բացի այդ, բլոգերը խոսել է կորոնավիրուսային հիվանդության դեպքում աղի մթերքների վտանգների մասին:
«Աղը դուրս է հանում հեղուկ բաղադրիչը հյուսվածքի միջից, իսկ հենց անոթներում, կարծես, խտացում է տեղի ունենում: Այդ դեպքում հեղուկ մասը քիչ է, իսկ արյան բջիջները՝ շատ: Սա կարող է անուղղակիորեն ազդել, եթե մարդը վարակված է կորոնավիրուսով », - նշել է փորձագետը: