f

Անկախ

Օրհնանքով օծված տաքությունն ու ջերմությունը կհասնեն առաջնագիծ. Նորություններ Գեղարքունիքից


Օրհնանքով օծված տաքությունն ու ջերմությունը կհասնեն առաջնագիծ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գեղարքունիքի մարզպետարանը:

Հաղորդագրությունում ասվում է. «Սեպտեմբերի 27-ը դարձավ սահմանագիծ և թելադրեց իր կանոնները։ Սևան համայնքն էլ ապրում ու գործում է ռազմական դրության կանոններով՝ դառնալով ամուր թիկունք մեր հերոս տղաների  ու առաջնագծի համար։

Հերթական նախաձեռնությունն էլ կյանքի կոչվեց «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի միջոցով՝ իր շուրջը համախմբելով շյուղագործության, հելունագործության, ասեղնագործության հմտություններ ունեցող մարդկանց։

««Սևան» երիտասարդական ակումբ»-ի կամավորները քովիդի պատճառով ժամանակավոր դադարեցրին իրենց կրթական եւ ժամանցային այցելություններն արցախցի երեխաներին, և քանի որ օրերը ցրտում էի, որոշեցինք մեկ այլ կարևոր ու տաքակ նախաձեռնությամբ լցնել մեր թիկունքային առօրյան,- ներկայացնում է ՀԿ-ի նախագահ  Գոհար Մնացականյանը։

Գործընկերների աջակցությամբ ձեռք բերեցինք թելերի առաջին խմբաքանակը, հավաքագրեցինք տեղացի և արցախցի կանանց, ովքեր ցանկություն հայտնեցին օգնել, գործել տաք գլխարկներ, գուլպաներ և բաճկոնակներ (ժիլետներ), մեր զինվորներին մի կտոր ջերմություն ուղարկելու համար»։

Օրեցօր ընդլայնվեցին նախաձեռնության սահմանները, առաջին արձագանքներին հաջորդեցին մյուսները, իսկ արդյունքում, ինչպես ներկայացնում է Գոհարը, մոտ 60 կանայք ու աղջիկներ (15-85 տարեկան), ովքեր ներգրավված են այս նախաձեռնության մեջ, մեկ շաբաթվա ընթացքում արդեն տրամադրել են շուրջ 60 գլխարկ, 25 գուլպա, 15 բաճկոնակ։

«Ընթացքում էլ մեր աշխատանքի թելը չկտրելու համար գաղափարին միացան ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ՝ համալրելով թե՛ թելերի ռեսուրսները, թե՛ մարդկային»,- ասում է Գոհար Մնացականյանը։

Նախաձեռնությունը շարունակվում է։ Նախաձեռնության հեղինակները սպասում են թե՛ թելեր նվիրողներին, թե՛ գործել ցանկացողներին ամեն օր՝ ժամը 15:0-17:00-ը, Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատում՝ «Սևան» երիտասարդական ակումբի 4-րդ ու 5-րդ սենյակներում։

Այս և մյուս նախաձեռնությունների շուրջ մեկտեղվել են բոլորի ցանկություններն ու նպատակները՝ դառնալով ամուր բռունցք, հուսալի թիկունք և հաղթանակի սպասում։

Գեղարքունիքի մարզ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին