Միացյալ Նահանգներում մեկ օրում 121 888 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինչը ռեկորդային է դարձել համաճարակի սկզբից ի վեր: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր նոյեմբերի 5-ին, երբ մեկ օրում 102 831 մարդու մոտ կորոնավիրուս էր հաստատվել:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում վարակվել է գրեթե 10 միլիոն մարդ, վերականգնվել է 6,3 միլիոն, մահացել է 241 հազար մարդ:
Համաճարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում գրանցվել է 49 միլիոն դեպք, վերականգնվել է 35 միլիոն, մահացել է ավելի քան 1,2 միլիոն մարդ: