Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկությանը հորդորում է պատրաստվել նոր համաճարակի: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ տարեկան նստաշրջանի նախօրեին տարածված հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Փաստաթղթում նշվել է, որ առողջապահական ամուր ենթակառուցվածք ունենալով՝ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու տեսանկյունից, երկրներն արագորեն իրագործել են կորոնավիրուսի տարածումը զսպելու և վերահսկելու խնդիրները:
«Շատ նահանգներ և քաղաքներ հաջողությամբ կանխել և վերահսկել են փոխանցումը՝ կիրառելով համապարփակ և փաստերի վրա հիմնված մոտեցումներ», -նշվել է տարածված հայտարարության մեջ:
Հայտարարությունում կարևորվում է նաև արտակարգ իրավիճակներին ավելի լավ պատրաստվածության առաջնահերթությունը և առողջապահական աշխատողներին «համարժեք վարձատրություն» տրամադրելու կարևորությունը: Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հաջորդ նստաշրջանը կանցկացվի նոյեմբերի 9-14-ը` տեսակոնֆերանսի ձևաչափով: