f

Անկախ

ԱԱՏՄ-ում ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտին


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի 755-Լ որոշմամբ հաստատված  իր կանոնադրության շրջանակում 2019թ․ իրականացրել է, մասնավորապես, հետեւյալ աշխատանքները։

  Ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ  հարուցվել է 1674 վարչական վարույթ (2018-ի համեմատ՝ 8 անգամ ավելի), որոնց արդյունքում նշանակվել է շուրջ 500 տուգանք։ Դրանցով ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 247 մլն դրամի տուգանք, որից բյուջե մուտքագրվել է ավելի քան 28 մլն դրամ։ Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր։  

 Ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտին՝  161։ Այս առումով տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով հարուցել է  1069 վարչական վարույթ։ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտում ստացվել է 24 դիմում (բողոք), հարուցվել է 271 վարչական վարույթ։ Բժշկական սպասարկմանն առնչվող դիմում-բողոքները 36-ն են, հարուցվել է 309 վարչական վարույթ։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում-բողոք է ստացվել, օրենքով սահմանված կարգով հարուցվել է 25 վարչական վարույթ։  

 Դիտարկվել են  տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:  

 Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման  և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։  Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը եւ մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։  

 Գործարկվել են տեսչական մարմնի նոր կայքը՝  www.hlib.am հասցեով եւ նոր «Թեժ գիծ» ծառայությունը՝ 8107 հեռախոսահամարով։ 2019-ին ԱԱՏՄ նախկին թեժ գծով ստացվել է 351 զանգ։ Դրանց գերակշիռ դեպքում հարցերը վերաբերել են աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի ամենատարբեր խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին (62 զանգ)՝ պայմանավորված ամռանը հանրային օբյեկտներում աղմուկի ավելացման, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու աղբի խնդիրների հետ։ Զանգերի վիճակագրությունը փաստում է, որ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային հարաբերություններին առնչվող հարցերը։

 Իրականացվել է 1673 իրազեկման եւ կանխարգելիչ աշխատանք ԱԱՏՄ վերահսկման բոլոր ոլորտներում՝ դեղերի շրջանառության  և դեղագործական, բժշկական սպասարկման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ուղղություններով։ Մասնավորապես,  ուղարկվել է 396 գրություն, որից 101-ը՝ դպրոցական հաստատություններին՝ ջերմային ռեժիմի վերաբերյալ, 17-ը՝ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին՝ սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ, 196-ը՝ դպրոցական և նախադպրոցական հաստատություններին՝ իրականացվող հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ, 22-ը՝ համայնքների ղեկավարներին՝ խմելու ջրի լաբորատոր հետազոտություններով արձանագրված շեղումների վերաբերյալ եւ այլն։  

 ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտապես հետևել են երկիր մուտք գործողների մոտ կասկածելի լաբորատոր ախտանշանների առկայությանը՝ կատարելով ավտոմատ ջերմաչափում եւ վիզուալ զննում։ Այս ընթացքում հսկողություն է իրականացվել շուրջ 2,7 մլն ուղևորի նկատմամբ։ Վարակիչ հիվանդությունների ախտանշաններ (ջերմություն, ցանավորում) նկատվել է 383 անձի մոտ, որոնց մասին հաղորդվել է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններին՝ ախտորոշումը ճշտելու և հետագա հսկողության նպատակով։ Ուժեղացվել է հսկողությունը կարմրուկի կլինիկական նշաններով կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: Հսկողություն է իրականացվել 247 աճյունի տեղափոխման  նկատմամբ․ ուսումնասիրվել են փաստաթղթերը և տեղափոխման պայմանները։  

 Կառավարությանը, համապատասխան ոլորտների քաղաքականություն մշակող պետական մարմիններին ներկայացվել է 32 առաջարկություն։

2019-ին հաստատվել եւ հրապարակվել է 2020թ․-ի ստուգումների տարեկան ծրագիրը՝ որպես այդպիսին՝ առաջինը, որով այս տարի ստուգումներ կիրականացվեն 191 տնտեսավարողի մոտ։  

 

ԱԱՏՄ հաշվետվություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին