Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժ»-ին:
Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, դուբլի հեղինակ դարձավ Բորխա Մայորալը, գոլերի հեղինակ դարձան Ռոժեր Իբանյեսը և Պեդրո Ռոդրիգեսը:
Այսպիսով, Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժ»-ին և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին: