f

Անկախ

Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական. Զոհրաբ Մնացականյան


2020 թվականը մեզ համար բնականաբար չափազանց ծայրահեղ և ծանրաբեռնված տարի էր, տարվա սկզբից մենք աշխատում էինք ճգնաժամային պայմաններում՝ համավարակի ազդեցությունը բավական մեծ էր բոլոր առումներով: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով դեսպանների հարցին, նշեց, որ Հայաստանը ներկայումս էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել: «Շարժը շարունակվում է, մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց որևէ դեպքում չկանգնեց»,- ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա, պատասխանատվության սփռումն ավելի կամրապնդվի:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ուղղակի գումարը բավարար չէ, եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարկվում, գումարները որևէ որակական փոփոխություն կարող են չտալ:

«Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական և համեմատած՝ մեզ հետ համեմատելի երկրների հետ եղել է ընդգծված խնայողական»,-ասաց նա և նշեց, որ այս կառավարության կողմից  հնարավորություն է տրվել իրականացնել նպատակային ֆինանսավորում:

Նա նշեց, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով և նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են: Նա նշեց, որ նախատեսել են բյուջետային համալարում, որը կկազմի մոտավորապես 476 միլիոն դրամ:

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին