f

Անկախ

Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ,


Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, ուղղություններում, այսօր լրջագույն մարտահրավեր ունենք մեր առաջ, որը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար: «Պարզ լեզվով ասած՝ դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությունը, որը վարում է  Թուրքիան: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում մարտի դաշտում, դա նաև աշխարհագրական մարտահրավեր է»,-ասաց նա և նշեց, որ մեր գործընկերների հետ շարունակելու ենք աշխատել, որ կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը պահպանելու և մեր ազգային այս լուրջ վտանգը նվազեցնելու և բացառելու առումով:

Նա նշեց, որ Արցախի  այսօրվա գոյութենական պայքարը հայ ժողովուրդն իր ուժերով է տանում, բայց Հայաստանն ունի նաև անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակները և հնարավորությունները, որոնք այսօրվա պայմաններում օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ: Նա ասաց, որ մենք եղել և մնում ենք միջազգային հարաբերությունների սուվերեն անդամ, հետապնդում ենք մեր շահերը:

«Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ, և ահաբեկիչ զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար, դրա հետևանքները լրջագույն են: Ես չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին այդ զինյալներին այս պատերազմի մեջ, քանի որ դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս: Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որը առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյան Ազգային ժողով Հայաստան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին․ Կաթողիկոսի ուղերձը
«Հրապարակ». Փակ քննարկում է եղել. հնարավոր է բուհերում փետրվարի 8-ից դասերը սովորական ռեժիմով վերսկսեն
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում
«Հրապարակ». «Անցանկալի» համայնքապետերը իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել
Ռոբերտ Քոչարյանը՝ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու՝ իշխանության պնդումների մասին
Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info. մաս 3-րդ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին
Ինչո՞ւ էս դավաճաններին զինվորականները չգցեցին, որ խուսափեն ավելացող հազարավոր զոհերից, վիրավորներից, անհայտ կորածներից ու հազարավոր քառակուսի կիլոմետրեր զիջելուց
Ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում, պարզապես պետք է կարողանալ դրանք ճիշտ համադրել.Վազգեն Մանուկյան
Կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը հայտնաբերվել է 70երկրներում
National Interest-ը հայտնել է Պուտինի  և  Բայդենի հեռախոսազանգի  նպատակը
Բիլ Գեյթսը COVID-19-ից  տաս անգամ ավելի վատ համաճարակ է կանխատեսել
Պուտինը նախազգուշացրել է  քաղաքակրթության  ավարտի վտանգի մասին
Իմունոլոգը՝ COVID-19-ից բուժվածների  «ամենակոպիտ» սխալի մասին
Ճապոնիայում գրեթե 29 միլիոն դոլար արժողությամբ  սուտակ   են գողացել
Իսպանիայում երկրաշարժերի շարք է գրանցվել
ԱՀԿ-ում հայտարարել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիության խնդրի մասին
Լոնդոնում ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է  
Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին
Մանրամասներ «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի մասին
Վահան Քերոբյանը եւ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ և ԱԻՊԾ տնօրեն է նշանակել
Զինծառայողներն արյուն են հանձնել
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
Ավելին
Ավելին