f

Անկախ

Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել "անխուսափելի" պատերազմը


Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել "անխուսափելի" պատերազմը

Հ1-ով սկսել են քննարկել՝ "Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից" հարցը...

Բաքուն 1994 թ-ի մայիսի 13-ից, զինադադարի հաստատումից մեկ օր անց, սկսել է պատրաստվել հաջորդ պատերազմին... Հատկապես նավթային "Դարի պայմանագրի" կնքումից հետո Հեյդար և Իլհամ Ալիևներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը մշտապես "ստարտի" են եղել և նայել են հարմար պահի, թե երբ կարելի է պատերազմ սանձազերծել Արցախի դեմ...

Մինչև 2016 թ-ի ապրիլը տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև Երևանի կողմից հիմնականում տարվող ճիշտ արտաքին քաղաքականության պատճառով ադրբեջանցիները խուսափում էին Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններից... 2016 թ-ի ապրիլին Բաքուն սանձազերծեց պատերազմ, որը շատ արագ կանգնեցվեց Մոսկվայի կողմից...

Հիմա, պատերազմի 39-րդ օրը, ժամանակավրեպ է քննարկել, թե կարելի՞ էր արդյոք խուսափել պատերազմից... Հիմա ավելի արդիական է՝ "Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել պատերազմը" հարցի քննարկումը...

Պատասխանը՝"Այո՛, հնարավոր էր... Ինչպես դա եղավ 2016 թ-ին պաշտոնական Մոսկվայի անմիջական միջամտության շնորհիվ"... Իսկ ինչու՞ հիմա այդ սխեման չի գործում... Պատասխանը կրկին շատ պարզ է... Հայաստանում վերջին 2,5 տարում գեներացվող հակառուսականությունը, բավական բարդ հայ-ռուսական հարաբերությունները և, ենթադրաբար, Մոսկվայի կողմից Նիկոլին առաջարկված պատերազմը կանգնեցնելու "գինը", որը վերջինս, ենթադրաբար չի պատրաստվում "վճարել"...

Եկեք լինենք անկեղծ. Մոսկվայում Նիկոլին չեն վստահում, չեն հավատում, չեն թաքցնում նրա նկատմամբ իրենց վերաբերմունքը (դիտե'ք ռուսաստանյան հայտնի հեռուստաընկերությունների Արցախին վերաբերող թոք-շոուները և քննարկումները) և, ենթադրաբար, չեն էլ պատրաստվում նրա համար կամ փոխարեն անել Հայաստանի նկատմամբ իրենց պարտականություններից "վեր" ինչ-որ բան, որից կօգտվեն Նիկոլն ու հիմնականում հակառուսական կողմնորոշում ունեցող իր թիմը... Չնայած այդ ամենին, առանց չակերտները բացելու, պետք է արձանագրենք, որ Մոսկվան բավական օգնում է Հայաստանին...

Ամեն դեպքում, այս իրավիճակում չհայտնվելու համար պետք էր շատ լավ իմանալ մեր և տարածաշրջանի պատմությունը՝ հասկանալու համար, թե երբ է Թուրքիան լկտիանում և բացահայտ ագրեսիայի դիմում Հայաստանի և Արցախի նկատմամբ, լավ հասկանալ աշխարհաքաղաքականությունից և սերտած լինել դիվանագիտության պատմությունը...

Սեփական կետից բանակցությունները սկսելու և շատ այլ հարցերի վերաբերյալ՝ պատերազմից հետո...

Հ.Գ. Պետք չէ համոզել հասարակությանը, որ պատերազմը անխուսափելի էր... Նախ, դա այդպես չէ... Իսկ, եթե նույնիսկ այն անխուսափելի էր, ապա մենք ապացույց և փորձ ունենք, որ այն մեր ռազմավարական գործընկերոջ հետ համապատասխան հարաբերությունների պարագայում կարող էինք շատ արագ կանգնեցնել...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Ռուսաստան խմբագրի ընտրանի

«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում. Գեղամ Մանուկյան
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
Ավելին
Ավելին