f

Անկախ

«Հրապարակ». Վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռեւս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։

«Հայրենիքի պաշտպան» կենտրոնում եզակի սարքավորումներ կան, իսկ Միքայելյանը վնասվածք է ստացել մեջքի եւ ոտքի թաթի հատվածում, 2 անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն ոտքի խնդիրը գնալով սրվում է, անոթներն արյուն չեն ստանում, վերականգնմանը խանգարում են նաեւ կողմնակի հիվանդությունները, որոնք նաեւ անհնարին են դարձնում նոր վիրահատությունը։

Ոտքերն այտուցվել են, եւ վիճակը բարվոք չէ։ Հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հայտնեց, որ Միքայելյանի մոտ հետվիրահատական խնդիրներ կան, անոթային հետազոտություն է անցել իրենց մոտ, «ամբողջական հետազոտության արդյունքները» հայտնի կլինեն այսօր կեսօրին։ Տեղեկացանք, որ կլինիկան առավելագույնս ծանրաբեռնված է, եւ հիվանդներն անգամ բժիշկների ու ռեկտորի աշխատասենյակներում են պառկած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սասուն Միքայելյան Վիրավորում

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին