Բեռլինի հայտնի Ständige Vertretung գարեջրատունը հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «սև ցուցակում» ներառելու մասին: Այս մասին հաստատության սեփականատերերը պատմել են իրենց ֆեյսբուքյան էջում: Գրում է Gazeta.ru-ն։
Գրառման մեջ նրանք նշել են, որ նման ժեստով որոշել են դժգոհություն հայտնել SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի ֆոնին սահմանափակումներ մտցնելու Գերմանիայի իշխանությունների որոշման կապակցությամբ, քանի որ դրանց համաձայն արգելք դրվեց հանրային սննդի հաստատությունների աշխատանքի վրա:
Գարեջրատան գործադիր տնօրեն Յորն Փիթեր Բրինկմանը և նրա գործընկեր Յան Ֆիլիպ Բուբինգերն ընդգծել են, որ ճիշտ ժամանակին կառավարության գործողությունների բացակայության պատճառով հիվանդանոցները պայքարում են հիվանդների մեծ հոսքի դեմ, իսկ դա դժվարացնում է վարակվածների շղթային հետևելուն:
«Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի, գաստրոնոմիական հաստատություններում վարակի մակարդակը 3% -ից պակաս է: Սակայն, այնուամենայնիվ, հայտարարվել է ազգային արգելքի մասին», - նշում են Բրինկմանը և Բուբինգերը:
Բացի Գերմանիայի կանցլերից, «սև ցուցակում» հայտնվել են նաև երկրի Ֆինանսների նախարարության ղեկավար Օլաֆ Շոլցը, Բեռլինի քաղաքապետ Մայքլ Մյուլլերը և Բավարիայի վարչապետ Մարկուս Զոդերը: