f

Անկախ

Եվ այս ամենը մենք հանդուրժո՞ւմ ենք..


Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի. Գարեգին Նժդեհ

Հատկապես պատերազմի օրերին փորձում եմ չանդրադառնալ տարբեր տրամաչափի, իրենց քաղաքագետ-վերլուծաբան համարող գործիչների՝ վտանգավոր, պառակտիչ, հաճախ նողկալի կոչերին և «վերլուծություններին»։

Վերջին օրերին, ջղերս խնայելու համար, աշխատում եմ չհետևել ֆեյսբուքյան տխմարություններին նույնպես։ Սակայն երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց կարդալ իրեն «քաղաքագետ» հորջորջող Էդուարդ Անտինյանի գրառումը։

Այն, ինչ կարդացի՝ վեր էր ոչ միայն հակահայկական, այլ հակամարդկային երևակայությունից։ Փորձեցի երեկ պատասխանել, բայց, ներեցեք, բացի հայհոյանքներից՝ այլ բառեր չէի մտաբերում։

Այն, որ արևելահայկական հասարակությունը, իր որոշակի հատվածով, անհանդուրժողականություն է ցուցաբերել, նույնիսկ իր հայրենակիցների նկատմամբ՝ շատերին է հայտնի։ Հիշենք, 1915թ․ ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների հանդեպ շատերի վերաբերմունքը՝ «կեղտոտ գաղթականներ», հետագայում 1946թ․ ներգաղթողներին՝ «ախպարներ», 1988-1990թթ․ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերից փրկվածներին՝ «թուրքեր»։

Թվում էր, թե այս դաժան պատերազմի ժամանակ, նման անձինք զերծ պետք է մնան իրենց հակազգային և հակամարդկային զեղումներից։ Բայց՝ ոչ, սույն պարոնը այսօր կենաց ու մահու կռիվ տվող արցախցիներին, ըստ էության անջատելով հայ ժողովրդից, մեղադրում է հայ ժողովրդին պատած բոլոր դժբախտությունների համար։ Նա արցախցիներին դիմում է «դուքով»․ տարանջատելով նրանց մնացած հայ ժողովրդից։ Նրանց անվանում «թալանչի», «անթասիբ», «քոչվորի հոգեբանություն» ունեցողներ։ Նա պատրաստ է յուրայինների հետ արտաքսել արցախցիներին Հայաստանից։

Պարզվում է՝ Արցախն է մեղավոր, որ Հայաստանը զրկանքներ է կրում, շրջափակման մեջ է, դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից։ Փաստորեն, սույն պարոնը, հանուն «բարեկեցության» պատրաստ է Արցախը նվիրել թշնամուն, իսկ վա՞ղը․․․Սյունիքը, Լոռին և ողջ Հայաստանը։

Իր այս հակաարցախյան քարոզով նա բարոյալքում է Արցախի, այն ՝ Հայաստանի համար կռվող հայ զինվորներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք տարբերություն չեն դնում հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ։ Անկեղծ եմ ասում, ես չեմ պատկերացնում, որ ողջ հայոց պատմության ընթացքում եղել է այսպիսի ոչ միայն գործիչ, այլև հայ մարդ։ Նույնիսկ 1937թ․ բանսարկուների ու մատնիչների մեջ նման անձի չեմ մտաբերում։ Համոզված եմ, որ այլ ազգերի մեջ նման անձինք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող։ Տարրական ազգային արժանապատվության հարց է։

 Եվ ամենազարմանալին այն է, որ սույն գրառումը հավանության է արժանացել տասնյակ հայ օգտատերերի կողմից։ Սրանք դեռ բացահայտ կողմնակիցներն են, իսկ թաքնվածնե՞րը։ Եվ այս ամենը մենք հանդուրժո՞ւմ ենք։

Միայն չասեք խոսքի, կարծիքի ազատություն, հարգելի առաջադեմներ։ Ձեր արժեքների համաձայն՝ սա ատելության քարոզ է սեփական ժողովրդի մի հատվածի նկատմամբ։ Ինձ շատ է հետաքրքրում այս պարոնի գրառման հետ կապված Հայաստանի բոլոր կուսակցությունների, հասարակական գործիչների, քաղաքագետների կարծիքներն, անկախ նրանց լևոնական, ռոբերտական, սերժական կամ նիկոլական լինելուց: Եթե նման արտահայտությունը հենց այսօր համազգային պարսավանքի չարժանանա, ապա ոչ միայն այս պատերազմում, այլև ընդհանրապես մենք ապագա չունենք։  

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Առավոտ
 

Ավետիք Իշխանյան Ապրիլյան պատերազմ Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Փաշինյանը հանդիպել է «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիայի», «Նուշիկյան ասոցիացիայի» ղեկավարների հետ
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ասուլիսը. ուղիղ
«Հադրութում դիվերսանտներից ոմանք հայկական բանակի համազգեստով էին, կարողանում էին կենցաղային մակարդակով հայերեն շփվել». Սեմյոն Պեգով
Նիկոլը մարդկանց հոգեբանության մեջ մտել է խղճի զգացում առաջացնելով. Արթուր Վանեցյան
«Այո՛, ես ասում և պնդում եմ՝ Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր». Սեմյոն Պեգով
Արցախի ԱԳՆ ղեկավար ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկի մնացորդները (լուսանկարներ)
Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը․ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չթողնելու համար․ Մարինե Սուքիասյան
Հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ գործարքները նվազել են 32.5 %-ով. ամենից շատն օտարման գործարքներն են
Նոյեմբերի 24-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԵԱՏՄ ղեկավարները հեռավար ձեւաչափով կհանդիպեն դեկտեմբերի 11-ին
Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում
Երևանյան փողոցում «Օպելը» շրջվել է. վարորդին դուրս են բերել ու հասցրել հիվանդանոց
ՍՈՒԳ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ԼԻՆԵԼՈՒ Է ԴԱԺԱՆԱԳՈՒՅՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ. Կարին Տոնոյան
Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի արագ վերսկսման հույս ունի
Փաշինյանը վստահ է, որ Ղարաբաղից փախստականների մեծ մասը մինչեւ տարեվերջ կվերադառնա իրենց տները
Աշտարակ-Ուշի ճանապարհին հրդեհվել է «MAN» մակնիշի բեռնատարը
Փաշինյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը չի սահմանափակվի 5 տարով
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար որպես նվիրատվություն փոխանցել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde
«Առավոտ».Եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը
ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ
Նրա հետ աշխատել եմ անմիջականորեն և արձանագրել մասնագիտական ու մարդկային բարձր որակները. Վազգեն Մանուկյան
Փաշինյան. Անկեղծ ասած, ես նույնպես այդքան էլ գոհ չեմ, մենք բոլորս ենք դժգոհ այն իրավիճակից, որն ունենք
Ավելին
Ավելին