Մեծ Բրիտանիայում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1,011,660-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին են վկայում բրիտանական կառավարության կայքում հրապարակված տվյալները:
Նշվում է, որ երկրում մեկ օրում հայտնաբերվել է 21915 նոր դեպք:
Հիշեցնենք, որ ներկայումս աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված ընդհանուր դեպքերի թիվը գերազնցել է 45 միլիոնը։ Վարակման դեպքերով և մահացածների թվով անփոփ առաջատար շարունակում է Միացյալ Նահանգները մնալ։