Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 18 140 նոր դեպք: Այդ մասին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նոր վարակվածների շրջանում 24.3%-ը հիվանդության ախտանիշներ չեն ունեցել:
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի զոհ է դարձել 355 մարդ: Միևնույն ժամանակ, վերականգնվել է 14 854 հիվանդ:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի 85 շրջաններում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 1.618.116 դեպք է հայտնաբերվել: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 27 990 մահվան դեպք, վերականգնվել է 1 215 414 մարդ: