f

Անկախ

Հերթական 8 ծանուցումները 168.am-ին. թույլ իրավակիրառ պետություն ունենալու ճանապարհին


«168 Ժամ»  թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հերթական 8 «աչքալուսանքը» ստացավ ոստիկանական ծանուցումների տեսքով: Միայն թե այս անգամ ավելի «կրեատիվ» էին գտնվել, ու ծանուցումները խմբագրություն բերելու փոխարեն, ինչպես անում էին նախորդ անգամներին, տարել էին խմբագրի բնակարան:

Ինչևէ, ծանուցումները ստացել ենք լրագրող Անուշ Դաշտենցի, քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի, ֆեյսբուքյան օգտատերեր Գարեգին Միսկարյանի, Antony Amstel-ի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումները և, ենթադրաբար, ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ, «ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական-քաղաքական ակումբի  հիմնադիր Վազգեն Մանուկյանի հայտարարությունը մեր կայքերում հրապարակելու համար:

Ինչո՞ւ ենք ասում՝ ենթադրաբար, որովհետև ծանուցման մեջ գրված չէ, թե Վազգեն Մանուկյանի հատկապես ո՞ր գրառումն է եղել անհաճո իշխանությունների համար, անգամ գրառման հրապարակման օրը նշված չէ: Այնպես որ, մենք սոսկ կռահել ենք, և իրականում միայն ենթադրում ենք, որ վերոնշյալ հրապարակման համար են մեզնից պատասխանատվություն պահանջում:

Ստորև, իհարկե, կհրապարակենք 8 ծանուցագրերից միայն մեկը, որովհետև մյուս բոլորի բովանդակությունը տառացիորեն նույնն է, փոխվում են միայն անունները:

Հերթական անգամ մեզ հրավիրել են մասնակցելու այդ 8 գործերով վարչական վարույթներին՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին:

Ընդհանուր առմամբ արդեն թվով 12 վարչական վարույթ է հարուցված, որոնցով պահանջում են հեռացնել հրապարակումները, տուգանքների մասին էլ չենք խոսում, և եթե նախկինում մեր առարկություններն ենք ներկայացրել գրավոր տեսքով, այս անգամ մեր լիազոր ներկայացուցիչը կմասնակցի այդ վարույթներին: Միգուցե բանավոր խոսքն առավել մատչելի լինի:

Իրականում այս ծանուցումներն արդեն ծիծաղելի էլ չեն, և ինչպես մեր եթերում ասաց սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով այս խնդրին, «ուղղակի պետության ռեսուրսը տապալվելու է: Դա կդառնա հռչակագրային, այդ տուգանքները երբեք կյանքի չեն կոչվելու, որովհետև լինելու են մասսայական, և այստեղ հաղթելու է խոսքի ազատության իրավունքը: Արժեզրկվելու է պետության՝ հարկադրանք կիրառելու գործիքը, ոչ թե՝ խոսքի ազատությունը, որովհետև խոսքի ազատությունը սպանել չի կարելի, որովհետև ճնշմանը նույնքան ուժգին հակազդեցություն է լինելու: Մենք արդյունքում ունենալու ենք թույլ իրավակիրառ պետություն, ուստի չեմ կարծում, որ այս գործընթացները բխում են մեր պետական շահերից»:

Սաթիկ Սեյրանյան տուգանք «168 Ժամ» թերթի և 168.am կայք խմբագրի ընտրանի

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին