f

Անկախ

Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից


Պատերազմի ու բանակի մասին ես գրեթե չեմ գրում, քանի որ կարծում եմ մարդ պետք ա գրի այն թեմաներով, որին տիրապետում է գոնե միջին մակարդակի։

Բայց այսօր աշխարհը նշում է Քաղաքների միջազգային օրը, իսկ մենք այսօր պայքարում ենք մեր արդի շրջանի, ենթադրաբար Երևանից հետո կարևորագույն քաղաքի՝ Շուշիի համար։

Շուշին հայերի կողմից 19-րդ դարում քաղաքային զարգացման գագաթնակետին հասնելով քաղաքային մշակույթի այդպես էլ չարժևորված, բայց փառահեղ, մի օրինակ է։ Արցախի բնակելի ճարտարապետության ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների ինչպես օրինակ Երևանում կամ Գյումրիում) ձևավորված ավանդույթների հիման վրա քաղաքային միջավայրի հատուկենտ պահպանված հատվածները դրա վառ ապացույցն են։

Պետք է ընդունենք, որ Շուշին կոսմոպոլիտ քաղաք լինելով, ինչպես տարածաշրջանի բոլոր քաղաքները լինելով Թիֆլիսից հետո երկրորդը բնակչությամբ բավականին երկար ժամանակ, իր քաղաքային միջավայրով խարսխված էր տեղական հայկական ճարտարապետության ավանդույթների վրա, քանի որ այն շարունակել է Արցախի մելիքական ապարանքների, Հադրութի և այլ բնակավայրերի շինարարական արվեստն ու ճարտարապետությունը։

Սա որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել, հատկապես հաշվի առնելով, որ քաղաքի մահմեդականները նոր էին անցել նստակյաց կյանքի և չունեին շինարարական ավանդույթներ և փորձառություն, ուստի Շուշին միանշանակ հայ վարպետների ստեղծած գլուխգործոցն է, իր խիստ ռելիեֆին ներգծված փողոցներով, սպիտակ քարի խառն ու սրբատաշ շարվածքների համադրմամբ, զուսպ դեկորատիվ տարրերով, հինգ երեկեղեցիներով և երեք մզկիթներով։

Ցավոք 1920-ական թվականների հայերի կոտորածներ արդյունքում, ինչպես նաև խորհրդային տարիներին ադրբեջանցիների հետևողական քանդման արդյունքում հայկական թաղամասը, որ զբաղեցնում էր քաղաքի լավագույն 70%-ն գրեթե չի պահպանվել, բացառությամբ մի քանի հատուկենտ քաղաքային դրվագների։ Բազմաթիվ են օրինակները նաև ,որ մաքուր Արցախի (ժողովրդական ինչպես սիրում էր խորհրդահայ տեսությունը) բնակելի տները "թրքացվել" են, էլ չեմ ասում խորհրդային տարիներին “խռյուշչովկաները” հիմնականում կառուցվել են հայկական թաղամասում, դպրոցները՝ եկեղեցիների տարածքում։

Սակայն այս ամենով հանդերձ Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից։

Շուշի քաղաքային զարգացումն ու մեզ հասած ժառանգության հետազոտման վրա իմ ներդրած հինգ տարիները ցավոք ունեցան դրվագային ազդեցություն Արցախում։ Միգուցե դրանում ես էլ ունեմ իմ մեղքի բաժինը՝ շատ տարվելով Երևանի խնդիրներով։

Հույս ունեմ այս օրերի վայրագ ավերածություններից հետո մենք նորովի կարժևորենք Շուշին ու այն կարճ ժամանակում վերականգնելով կդարձնենք նույնքան փառահեղ ինչպես եղել է 19-րդ դարի վերջին։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Արցախ Շուշի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին