f

Անկախ

«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան


«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, եւ բոլոր նշանակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով:

Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է: Այսպիսով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ռազմիկ Պետրոսյանի նշանակումն այս պաշտոնին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը նշեց. «Խոսքն աշխարհազորի մասին է, որի մասին նախագիծն ընդունվեց օրերս։ Սա վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, եւ յուրաքանչյուրս պետք է մեր մարզում իր խնդիրը կատարի, որ ավելի կազմակերպված լինի: Շատ սպասված կառույց է աշխարհազորը»:

Պետրոսյանի հետ զրուցել ենք նաեւ սահմանում տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ շուտով կլսենք հաղթանակի մասին. «Մեր վիճակը պատերազմի առաջին իսկ օրվանից շատ լավ է, իհարկե, ունեցել ենք բացթողումներ, բայց հիմա բանակը վստահ տիրապետում է իրավիճակին: Հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, հիմա բանակն իրավիճակին տիրապետում է, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»: Պետրոսյանը խոսեց նաեւ հակաօդային պաշտպանության մասին՝ ասելով, թե օր օրի այդ միջոցներն ավելանում են, եւ մինչեւ ամսի 5-ը կունենանք միջոցներ, որոնցով ամբողջությամբ կփակենք օդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռազմիկ Պետրոսյան Հայաստան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում
«Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր․ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ինքն է դատական հայց ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ ի դեմս ՊԵԿ-ի
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի դիմումները ՍԴ-ն մերժել է
«Փաստ». «Ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը. Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է»
Խոսքի իրավունք - Ռուբեն Հակոբյան
«Ժողովուրդ». Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին վարչապետի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ
«Հրապարակ». Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու»
Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը. Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի, ԵՊՀ-ի պուրակները
36 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում
«Հրապարակ». Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Փաստ». «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա
«Ժողովուրդ». Ովքեր Արցախում պաշտոններ կստանան
«Փաստ». ՀՀ իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ Արցախը պահել տեղեկատվական բլոկադայում
«Հրապարակ». Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. Ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը
Ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան
Ու՞մ աշխատանքն է սեփականաշնորհում Նիկոլի կինը (կոլաժ)
Փաշինյանը ճնշում է դատավորներին, որ կատարեն իր հանձնարարությունները. իրավապաշտպան
Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել
Քայլ առ քայլ մեզ կործանեց մեծ ատելության այս առաքյալը․ Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» է հրապարակել (տեսանյութ)
Ավստրալիան Չինաստանից ներողություն է խնդրել բանակի մասին գրառման համար
Գորիս -Կապան ավտոճանապարհի,Մեղրիի որոշ գյուղերի և Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների մասին
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը 94,1% արդյունավետ է
Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Ավելին
Ավելին