f

Անկախ

ՊԲ 7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել հակառակորդի 100 հոգանոց խմբին


Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ 7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ սեպտեմբերի 29-ին մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին: Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում դիրքապահ զինվորը պատմում է, որ ամենածանր հարձակումը եղել է սեպտեմբերի 29-ին, թշնամին այդ օրը միայն հրետակոծությամբ չի սահմանափակվել:

«Սեպտեմբերի 29-ին ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն խումբը բարձանում է մեր դիրքի ուղղությամբ և ցանկանում է մտնել մեր դիրք: Մոտ երկու-երեք ժամ տևած մարտից հետո հակառակորդը փախուստի է դիմել, թողնելով իր զենքը ու զինամթերքը»,- ասել է դիրքապահ զինվորը:

Նրա խոսքով` ոչ բոլորն են հասցրել փախչել, միջդիրքային տարածքում մնացել են թշնամու մարմիններ: Դիվերսանտներից 7-ը խրամատում են վնասազերծվել և հողով ծածկվել հարձակումից մոտ մեկ ամիս անց:

«Դիվերսիոն խմբում եղել են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև տարբեր ազգերի մարդիկ, նրանց մոտ տարբեր երկրների զինգրքույկներ էին»,- նշել է զինվորը:

 

դիրքապահ զինվոր պատերազմ Արցախ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հնդկաստանը հայտարարել  է, որ  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջիկա  շաբաթներին  պատրաստ  կլինի
Բժիշկը պատմել է,  թե ինչպես ընտանիքում խուսափել  կորոնավիրուսով վարակվելուց
Black Lives Matter շարժումը արվեստի աշխարհում ամենաազդեցիկ երևույթ  է ճանաչվել
Կան անհատներ, որ արդեն անցել են պետական դանթեականն այս ու հաջողել են՝ հաղթանակելով պատերազմում, շենացնելով պետությունը,այդ անհատներից է Վազգեն Մանուկյանը
ՄԱԿ-ում աղետալի 2021 թվական են ակնկալում
Բոլոր այն համբալներին, որ պտտում են Անդրանիկ Մարգարյանի ռոլիկը ԳԵտաշենի մասին
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 210 հազար  դեպք է հայտնաբերվել
Կարծում եմ, վերոնշյալի համատեքստում, հասարակական-քաղաքական լայն շրջանակների կողմից Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը լավագույն լուծումն է
Պուտինը պատմել է, թե արդյոք արհեստական ​​բանականությունը կարող է նախագահ դառնալ
Չեխիայում կորոնավիրուսը ոչնչացնող  թուղթ  են  ստեղծել
Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է
Լավրովը՝   Թուրքիայի  և  Ռուսաստանի հարաբերությունների մասին
Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ Պաշտպանն իր եզրահանգումներն է ներկայացրել Հայաստանում Լիտվայի դեսպանին
Վրաստանում  մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային թվով  դեպքեր  են  հայտնաբերվել
Բողոքի ակցիաներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում. քաղաքացիները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու և ժողովրդին դավաճանելու մեջ (տեսանյութեր)
ԱՄՆ ազգային հետախուզությունը Չինաստանին  Ռուսաստանից ավելի վտանգավոր է համարում
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 27 403 դեպք  է  հայտնաբերվել
Մակրոնը չի պատասխանի Էրդողանի վիրավորանքին
Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր հայրենակիցներին. հայտարարություն
Ռուսաստանի հայ սպաները բացահայտորեն աջակցում են Վազգեն Մանուկյանին
Աղետից դեպի կայունություն` ժամանակավոր կառավարության օրակարգի պահանջով, 5 դեկտեմբերի, 2020 թվական, ժամը 15:00՝ «Ազատության» հրապարակ
Հորդորում ենք զերծ մնալ ապօրինի հրամաններ արձակելուց եւ կատարելուց. Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ
Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին. Սերգեյ Համբարձումյան
Վազգեն Մանուկյանի օրոք արյան գնով ազատագրվել էին այն հողերի մեծ մասը, որոնք դավաճան նիկոլը նվիրեց թուրքերին
«Շահումյանը հանձնվել է Տեր–Պետրոսյանի համաձայնությամբ». Արամ Սարգսյան
Ավելին
Ավելին