f

Անկախ

Բունդեսթագում ընթացել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի բուռն քննարկումներ


Բունդեսթագում ընթացել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի բուռն քննարկումներ։ Խորհրդարանականների առջեւ ելույթ ունենալիս Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասսը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ռազմական գործողությունները դադարեցնել առանց որեւէ նախապայմանի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի պատերազմող կողմերի վրա հրադադարն ապահովելու համար։ «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ի վերջո հասկանան, որ հակամարտության ռազմական լուծումը միջազգային հանրությունը չի ընդունելու»,- հավելել է նա։

Պատգամավորները քննադատել են այս հակամարտության մեջ ԵՄ պասիվ դիրքորոշումը՝ կոչ անելով չսահմանափակվել հայտարարություններով։

ՔԴՄ/ՔՍՄ իշխող խմբակցության անդամ Յոհան Վադեհփուլը հայտարարել է, թե «Թուրքիան պետք է իմանա, որ մեր համբերությունը սպառվել է», փոխանցում է «Մեդիամաքսը»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Թուրքիային հստակ ազդանշան ուղարկել։ «Մենք տեսնում ենք նրա ահռելի աջակցությունն Ադրբեջանին։ Տեղեկություններ կան, որ Թուրքիան այնտեղ Սիրիայից իսլամիստների է ուղարկում։ Հասկանալի է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունի, բայց մենք սպասում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերն այդ բարեկամությունը կоգտագործի հակամարտության խաղաղ կարգավորման համար, այլ ոչ այն նպատակով, որ ամեն օր կրակի վրա յուղ լցնի։ Թուրքիան պետք է իմանա, որ մեր համբերությունը սպառվել է»,- ասել է Յոհան Վադեհփուլը։ Նա նշել է, որ «իրենք պետք է Ադրբեջանին շատ հստակ ազդանշան ուղարկեն, քանի որ ոչ մի կասկած չկա, որ հենց նա է սկսել ագրեսիան։ Նախագահ Ալիեւը հասկացրել է, որ չի պատրաստվում այս ագրեսիան դադարեցնել։ Մենք Ադրբեջանից պահանջում ենք կրակն անհապաղ դադարեցնել եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Այն փաստը, որ Ադրբեջանը հիմա ռազմական ներուժի տեսակետից լավագույն դիրքում է, չի նշանակում, որ պետք է դա չարաշահի։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ԵՄ աջակցությունը կկորցնի, եթե չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։

Բունդեսթագում Գերմանիայի Ձախ կուսակցության անդամ Գրեգոր  Գիզին կոչ է արել Թուրքիային հանել ԵԱՀԿ Մինսկի խմբից։ «Ներկայիս իրավիճակում այլեւս անհնար է չեզոքություն պահպանել։ Թուրքիան եւ Ադրբեջանը խախտել են հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորման պայմանավորվածությունը։ Ո՛չ Հյուսիսային Կիպրոսի հարցում, ո՛չ Ղարաբաղի հարցում այլեւս չի կարելի չեզոք դիրքորոշման հետեւել։ Մենք պետք է հստակ դատապարտենք Թուրքիային, ինչպես նաեւ դադարեցնենք նրան գերմանական զենքի մատակարարումները։ Անհրաժեշտ է Թուրքիային հանել Մինսկի խմբից, նա այնտեղ այլեւս անելիք չունի»։ «Հայոց ցեղապանություն իրագործած երկիրը պետք է, գոնե էթիկական նկատառումներից ելնելով, նվազագույնը չեզոք մնար Հայաստանի հետ ցանկացած հակամարտությունում եւ դադարեցներ հայերին սպանել»,- ասել է Գիզին։

Նա հայտարարել է, որ Թուրքիան, ՆԱՏՕ-ին չտեղեկացնելով, միացել է պատերազմին եւ հակամարտության գոտի ուղարկել ոչ միայն զենք, այլ նաեւ Սիրիայից վարձկանների: «Եթե ՆԱՏՕ-ն վճռական չգործի, ապա կվերածվի անիմաստ կառույցի»,- նկատել է քաղաքական գործիչը: «Չնայած բանակցային սկզբունքներին, նա ցանկանում է տարածքները ուժով վերադարձնել: Գերմանիայի կառավարությունը պետք է վճռականորեն դատապարտի: Այժմ Ադրբեջանը փորձում է գրավել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Եվ եթե դա տեղի ունենա, ապա դա Ղարաբաղի խաղաղ բնակչության համար վերջնական հումանիտար աղետ կդառնա»,- ասել է Գրեգոր Գիզին:

Ազատ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բիջան Ջիր-Սարայը ԵՄ-ին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն տասնամյակներով լռել է՝ հարցը թողնելով Հարավային Կովկասում մյուսներին:

«Կանաչների կուսակցության» ներկայացուցիչ Մանուել Սարազինի խոսքով՝ Գերմանիան եւ Եվրոպան երկար տարիների ընթացքում բավարար ճնշում չեն գործադրել՝ փոխելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Մենք պետք է դրանից դասեր քաղենք»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ պատերազմը պետք է լինի եվրոպական արտաքին քաղաքականության քարտեզում: Քաղաքական գործիչը կարծում է, որ եթե Ադրբեջանին չկանգնեցնեն, հումանիտար աղետն անխուսափելի կլինի:

ՔԴՄ/ՔՍՄ-ի պատգամավոր Մանֆրեդ Գրունդը հայտարարել է, որ «անհրաժեշտ է Արցախի վերականգնման համար դոնորների համաժողով նախաձեռնել»: Պատգամավորը նշել է, որ «խոսելով ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ այլ սկզբունքների մասին՝ չպետք է մոռանալ, որ ահաբեկչությունն ու պատերազմը մարդու իրավունքների կոպտագույն խախտում են»: Նրա խոսքով՝ Գերմանիան իրավունք չունի կրկնել 1915 թվականի իր սխալն ու լռել անարդարության մասին: «Արդեն այսօր մենք պետք է Արցախի վերականգնման համար դոնորների համաժողով նախաձեռնենք: Այլ կերպ ասած՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի 1915 թվականի պատմությունը չկրկնվի, եւ մենք պետք է քավենք այդ ժամանակվա մեր մեղքի բաժինը գոնե հիմա»,- նշել է Գրունդը:

Արցախի Հանրապետություն Գերմանիայի Բունդեսթագ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին