f

Անկախ

Արցախի նախագահն ընդունել է Բելգիայից պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը


 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը:Անկախին  տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի պատգամավորին՝ արցախահայության համար պատերազմական ծանր ժամանակահատվածում Արցախ այցելելու և տեղում անձամբ իրավիճակին ծանոթանալու համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն տեղյակ լինի օբյեկտիվ իրականությունից, այլև կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում ռազմական գործողությունները կանխելու և նախահարձակ կողմի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: 

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնված այս պատերազմը, որտեղ ներգրավվել են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, ծավալվում է արդեն դեպի Եվրոպա, և ֆրանսիական քաղաքներում օրերս տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ վկայությունն են»,- ասել է նախագահը և հավելել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ցնցված է տեսածով, թե ինչ վայրագություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Հաստատումներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ներգրավված են նաև վարձկան-ահաբեկիչներ, վկայում են, որ պաշտոնական Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել: Եվ դա արվում է Թուրքիայի բարձր հովանավորությամբ: Սա անթույլատրելի երևույթ է, և եթե այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այդ գործողությունները զսպելու համար, մեծ մտավախություն ունեմ, որ, նրանց հաջողության դեպքում աշխարհը շատ ավելի թանկ է վճարելու»,- ասել է Ժորժ Դալմանը:

Հանդիպմանը, որին մասնացում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի Մերձավոր Արևելքի հետ կապերի պատասխանատու Պետրոս Պետրոսյանը,  պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակություն Արայիկ Հարությունյան Արցախ պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանում այս պահին 38 սպանդանոց ծառայություն է մատուցում, ևս 25-ը կառուցվում է. ՍԱՏՄ ղեկավար
ԱՄՆ-ը պատրաստ է խթանել ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված ամուր երկկողմ կապերը ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջև. Լի Թրեյսի
Մտավորականների ակցիան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց. ուղիղ
«Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով նամականիշեր են շրջանառության դրվել
Հետագայի համար եմ շեշտում, որևէ մեկը չի կարող պահանջել ազատելու այդ տարածքները. Գևորգ Դանիելյանը՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին
«Իմ քայլը» հիմնադրամը կկազմակերպի Ամանորի և Սուրբ Ծննդյան «տոնավաճառ» ու անվճար հացատուն Ստեփանակերտում
Այս ընթացքում Արցախից Հայաստան է բերվել 9600-ից ավելի կենդանի. Սա այն թիվը չի, որ պետք է լիներ. ՍԱՏՄ ղեկավար
Թուրքիան և Ռուսաստանը ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել
ԼՂ խնդրի տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ ներքո. ԱՄՆ դեսպան
ԱԺ հանձնաժողովում քննարկել են ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում թեկնածության հարցը
Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը
Էյֆորիայից դեպրեսիա մեկ քայլ է. Սուրեն Սարգսյան
Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են
Պարոն Պուտին, միայն դուք եք մնացել, աղաչում եմ թող թույլ տան, մտնենք մեր բալաներին գտնենք․ անհետ կորած զինվորի մայր
Եթե ինձ խոսք կտան, որ իմ դիակը տուն կհասցնեն, ես տղերքի համար նորից կմտնեմ․ անհետ կորած զինվորի եղբայր
Ավարտվել է Ոսկեպարի սկզբից մինչև Բաղանիս շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ուղիղ
Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը, որ տրվել է նման եղանակով GPS-ով սահմանագծում իրականացնելու համար. Մարուքյան
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է Ղարաբաղյան հակամարտությունից տուժած անձանց
«Արևիք» ազգային պարկում տեսանկարահանող սարքերի օբյեկտիվում կովկասյան ընձառյուծ է հայտնվել
Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին
2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս. ԿԲ
Մայրաքաղաքում կրկին աղբաման է այրվել
Ավելին
Ավելին