f

Անկախ

Ինչ միֆեր են սկսվել կործանվել այս պատերազմի ընթացքում


Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են մտածում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Դա և Անհատական, և Հասարակական Անգիտակիցն է (Կարլ Յունգի ականջը կանչի)։

Ինչ միֆերերի են անգիտակից կերպով հավատում անձերը, համապատասխան արդյունք է ունենում անձերի կոլեկտիվը՝ հասարակությունը, պետությունը:

Միֆերը հատկապես կարևոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում, կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է։ Դա սարսափելի գնով վաստակած անկեղծության պահն է։

Կործանվող Միֆերը։

1. Կա "միջազգային հանրություն" (այստեղ արդեն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի), որի համար ինչ-որ արժեքային համակարգ և կոլեկտիվ որոշումների ընդունված մեխանիզմ գոյություն ունի (հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները)։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե արժեքային համակարգի, այլ որոշակի կանոնների վրա, նման կրիմինալ աշխարհի արժեհամակարգին՝ կա մեծ Գող, կան զոն նայողներ, կան հեղինակություններ, որոնք մշտական մրցակցության մեջ են ու պետք է յուրաքանչյուր պահ պահպանեն կարգավիճակը։ Կամ միջազգային կարգ՝ Պալաժենի, որն անսասան երևույթ չէ։ Կան մուժիկներ՝ փոքր ու միջին պետություններ, որոնք պետք է հարաբերություններ ստեղծեն հեղինակությունների հետ, իսկ հեղինակություններին քցելու դեպքում (եթե դա չի հաջողվում) պատժվում են։

Սա է միջազգային հարաբերությունների ողջ իմաստը։ Մենք տեսնում ենք "թավշյա, ոչ բռնի հեղափոխության" միֆի փլուզումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր աշխարհին ծախել "ժողովրդի առաջնորդը"։ Միֆը փլուզված է։ Կան շահեր, կա դրվածք, որտեղ "արժեքները" կես կոպեկ չարժեն։

2․ "Մարդու իրավունքների" միֆի փլուզումը։ Վերցնենք զուգահեռաբեր ընթացող երկու գործընթաց՝ Արցախի ծննդատան ռմբակոծումը և Նավալնու "թունավորումը"։ "Միջազգային հանրությունը" Ռուսաստանին պատժում է Նավալնիի "մարդու իրավունքների" խախտման համար և պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ, սակայն կա կոնկրետ մարդանց իրավունքներ, որոնց իրավունքների խախտման ոչ մի ապացույց պետք չէ բերել, ամեն ինչ հստակ է, սակայն հիվանդանոցի ռմբակոծումից տուժած մարդկանց իրավունքի՝ կյանքի իրավունի խախտման համար ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ Կարող ենք Սիրիայից, Իրաքից և բազմաթիվ այլ երկրներից նմանատիպ օրինակներ բերել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև կան մեծ շահեր։

Եզրակացություն։ Մարդու իրավունքները կարևոր են ցանկացած երկրի կայացման համար, բայց դա ներքին խնդիր է ու յուրաքանչյուր արժանապատիվ հասարակություն պետք է ձգտի այդ իրավուները կատարելագործել: Միջազգային հարաբերություններում "մարդու իրավունքները" խաղաքարտ է, ողջ ցինիկությամբ հանդերձ, թիրախ երկրներին ճնշելու համար։ Պետք չէ թույլ տալ, որ որևէ երկիր միջամտի քո ներքին գործերին։ Այս միֆն էլ է սկսվել կործանվել, ինչը կարևոր է հասուն հասարակություն ձևավորելու համար։

3․ Կան երկրներ, ում հետ անվտանգային գլխավոր շահերը համընկնում են, կան երկրներ ում հետ չեն համընկնում ու այդ երկրներն այնպիսին են, ինչպիսին որ կան ու ժողովրդավարական, իսլամական, քիրստոնեական ու այլ տիպի որակումները երկրորդական դեր են կատարում։ Կան շահեր, կան աշխարքաղաքական բալանսներ, կան դրանց վրա հիմնված կոալիցիաներ ու հակակոալիցիաներ։ Դա մենք ակնհայտորեն տեսնում ենք այս պատերազմի ընթացքում։ "Արժեքները" քաղաքական կատեգորիաներ չեն ու երբեք էլ չեն եղել։ Դա միֆ է։

4․ Տեռորիզմի ու ծայրահեղականների դեմ առաջավոր հանրության պայքարի միֆը։ Համարյա բոլոր տեռորիստական կազմակերպությունները, կրոնական եղբայրությունները (ասենք Թուրքիայում ու Կատարում իշխող Մուսուլման Եղբայրների միությունն և այլն) ստեղծվել են հատուկ ծառայությունների կողմից՝ Արևմտյան ու այդ կապը ակնհայտորեն շարունակում է գործել։ Նույն գործով են զբաղված իրենց հարգող ցանկացած լուրջ պետությությունների հատուկ ծառայությունները։ Այդ կազմակերպություններն ընդամենը գործիքներ են և պատահական չի, որ ՆԱՏՈ-ի "արժեքավոր անդամ" (Ըստ ՆԱՏՈ-ի քարտուղարի, ԱՄՆ ու բրիտանացի անկյունաքարային պաշտոնյաների բնորոշման) Թուրքիայի կողմից Արցախ գործուղված տեռորիստների փաստը բնականորեն է ընդունվում։ Չծանրաբեռնելու համար չեմ բերում 19-րդ դարից սկսած մինչ այժմ եղած հեղափոխական, կրոնական, ազգայնական ու սոցիալ-դոկտրինալ բազմաթիվ շարժումների ստեղծման պատմությունների աստառները։

Սա ընդամենի մի քանի միֆեր էին (որոնց ցուցակը կարող ենք շարունակել), որոնց կործանումը կարևոր է սթափ պետական քաղաքականություն ձևավորելու համար, ինչպես նաև ներքաղաքական առողջ հարաբերություններ ունենալու համար։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Միֆեր

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին