f

Անկախ

Արցախից տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացումներ չեն եղել․ Hetq.am


Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացումներ չեն եղել: Այս մասին գրում է Hetq.am-ը։ 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աջակցություն ցուցաբերել են գործընկեր կազմակերպությունները՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից: «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարության փոխանցմամբ՝ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց վերաբերյալ թվային տվյալների տրամադրումը հնարավոր չէ՝ համաձայն ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման, դրանց ամբողջական չլինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև այն պատճառով, որ նախարարությունը Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց հաշվառում իրականացնող լիազոր պետական մարմին չէ:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր լիազորությունների շրջանակում, պատասխանատու է միայն Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված անձանց կեցության պայմանների ապահովման համար»,- նշված է նախարարության պատասխանում:

Իսկ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացնում է, որ Հայաստան Արցախից ինքնաբուխ կերպով ժամանած անձանց մասին տվյալները դինամիկ փոփոխական են, հավաքագրման և մշակման փուլում են:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կեցության պայմանների ապահովման նպատակով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1 հասցեում ստեղծվել է Արցախից նոր ժամանող և հստակ կեցավայր չունեցող քաղաքացիների առաջնային կայանման շուրջօրյա կետ, որտեղ կեցության կարիքի գնահատումից հետո քաղաքացուն առաջարկվում է ժամանակավոր կացության վայր, նրա համաձայնության դեպքում՝ ապահովվում տեղափոխումը: Բացի այդ, գործում են նաև 117 և 114 թեժ գծերը, որոնցով ևս իրականացվում է կեցության վայրի կարիքի գնահատում, որտեղից ստացված հայտերը հավաքագրվում են համակարգող մարմնի կողմից: Թեժ գծերը գործում են շուրջօրյա և անվճար են: Դրանից հետո քաղաքացիներին, հետադարձ կապի միջոցով, առաջարկվում է ժամանակավոր կացարան: Քաղաքացու համաձայնության դեպքում իրականացվում է տեղափոխում:

Համակարգող մարմնի մոտ հավաքագրվում են ինչպես կեցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները, այնպես էլ կեցության վայր առաջարկող քաղաքացիների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների ամբողջական տվյալները: Կարիքի և առաջարկի համադրման միջոցով լուծվում է քաղաքացիների ժամանակավոր կեցության հարցը:

Նախարարությունից նաև հայտնում են, որ Հայաստան տեղափոխվածների սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների կարիքները հոգում են տեղական ինքնակառավարման մարմինները, կրթական գործընթացի կարիքները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, առողջապահական ծառայությունների կարիքները՝ Առողջապահության նախարարությունը:

«Առանձին դեպքերում՝ հատկապես հոգեբանական աջակցության կարիքի, մանկական կաթնախառնուրդների կամ տակդիրների կարիքի, սննդի և դեղորայքի հույժ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև մասնագիտացված խնամքի և հատուկ կարիքներ ունեցող անձանց անձանց մատուցվող ծառայությունների կարիքի դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ»,- հայտնում են նախարարությունից:

Այդ կազմակերպություններն են՝ «Հայկական կարմիր խաչ», «Գերմանական կարմիր խաչ», «Շողիկ» ԲՀԿ, «Կամուրջ» ԲՀԿ, «Առդա» ԲՀ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային կենտրոն» ՀԿ, «Սոսէ կանանց հիմնահարցեր»  ՀԿ, «Խնամք» ՀԿ, «My Way» ՀԿ, «Մարի մամա» ԲՀԿ, «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ, «Լուսէ» ՀԿ, ՀՕՖ, ՍՕՍ հիմնադրամ, «Առաքելություն Հայաստան», Մանկական զարգացման հիմնադրամ, «World vision» Հայաստան և այլն:

Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներ կան բոլոր մարզերում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարիքը, օրինակ՝ առողջապահական ծառայության կամ հատուկ կարիքի առկայություն, մանկահասակ երեխաների առկայություն և այլն: Արցախում գտնվող գիշերօթիկ հաստատությունների և տարեցների խնամքի տների շահառուները տեղավորվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող համապատասխան կառույցներում»։

Արցախ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին