РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ռիկարը տեղեկացրել է, որ տղամարդը, որը Նիսում հարձակում էր գործել Նոտր Դամ տաճարում հավատացյալների վրա, Թունիսից է։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա պատմել է, որ հանցագործը 1999 թ․ ծնված թունիսցու անունով Իտալիայի Կարմիր խաչի փաստաթղթեր է ունեցել։
Դատախազի խոսքերով՝ Նիսում հավատացյալների վրա հարձակում գործած անձը նախկինում հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնված չի եղել:
Հաղորդվում է, որ ֆրանսիացի քննիչները պարզել են հարձակվողի ինքնությունը: Հարցաքննության ժամանակ հանցագործը նրանց հայտնել է, որ իր անունը Բրահիմ է:
Հիշեցնենք, որ Նիսւոմ ահաբեկչական հարձակումը հոկտեմբերի 29-ին է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել, որոնցից մեկին գլխատել էին։ Վիրավորների թիվը հստակեցվել։ Դեպքի հետաքննությունով զբաղվում է ֆրանսիական դատախազության հակաահաբեկչական կոմիտեն։