Արցախցիների կենսաթոշակների եւ նպաստների վճարումը կկատարվի սահմանված չափով: Այս վճարումներն իրականացնում ենք արդեն հոկտեմբեր ամսից: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը:
Նա, մասնավորապես նշեց, որ Արցախի քաղաքացիները կարող են անձնագրով դիմել ՀՀ-ում իրենց փաստացի բնակության վայրի մոտակայքում գտնվող «Հայփոստ»-ի ցանկացած մասնաճյուղ:
Ստեփանյանը հայտնեց նաեւ, որ հանրապետության կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է նախապատրաստել, ըստ որի ՀՀ քաղաքացիները կարող են սոցիալական փաթեթներում կուտակված գումարները փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
«Կենսաթոշակի փաստացի վճարման գործընթացը սկսելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել սոցիալական ապահովության ծառայության` իրենց բնակության վայրի մոտ գտնվող ցանկացած մասնաճյուղ»,- նշեց փոխնախարարը: