Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 45 018 354-ի։ Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Անցած օրվա ընթացքում կորոնավիրուս հաստատվել է 545 945 մարդու մոտ, մահացել է 7172 հիվանդ: Համաճարակի սկզբից մինչ օրս ամբողջ ախարհում մահացել է 1,181,027 մարդ:
Վիրուսի տարածման չափանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է (գրեթե 9 միլիոն վարակված և 228 հազար մահ), երկրորդ տեղում Հնդկաստանն է (շուրջ 8 միլիոն վարակված և 120 հազար մահ), երրորդում՝ Բրազիլիան (5,4 միլիոն վարակված և 159 հազար մահ):
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ առաջիկա մի քանի ամիսները շատ դժվար կլինեն։ Դրանք կանցկացվեն COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարում: