f

Անկախ

Թուրքիան ջիհադիստների է ուղարկում այնտեղ, որտեղ ցանկանում է խնդիրներ ստեղծել. Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար


Ղարաբաղյան հարցում հրադադարի երրորդ փորձի ձախողման գործընթացում Թուրքիայի գործոնն ամենահիմնականն է: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որևէ որոշում կայացնելու հնարավորություն չունի, թելադրողը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն է:

«Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքականությունն ինչպիսի՞ն է: Թուրքիան որոշել է ամեն տեղ բացել խնդիրներ՝ փորձելով պարտադրել այն, թե ինքը տարածաշրջանային ամենամեծ ուժն է: Սիրիա, Լիբիա, Կիպրոս, Հունաստանի հետ Արևելյան Միջերկրականի հարցերն են բացվել: Եվ հիմա Ադրբեջանի միջոցով փորձում է այս տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ տանել»,- ասել է Գասպար Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս ապակառուցողական գործընթացները տեսնելով, առանձնապես լավատես չէ Ժնևում սպասվող ՀՀ-ի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների հարցում:

Այս ընթացքում լուրջ աշխատանք տարվեց քարոզչական դաշտում՝ առաջ մղելով այն թեզը, ըստ որի, Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ գործողություններում առկա է Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը: Գասպար Կարապետյանը նկատել է, որ թե՛ Հայաստանի դիվանագիտությունը, թե՛ Սփյուռքի կառույցները ակտիվ աշխատեցին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում, բացի հինգ հոգուց, մնացած բոլորը դատապարտեցին Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները, վարձկանների ներկայությունը, ռազմական հանցագործությունները: Դրանից բացի, ոտքի կանգնեց Սփյուռքը, ամեն օր տասնյակ հազարավոր հայեր փակեցին փողոցներ, ճանապարհներ՝ պահանջելով տեղի կառավարություններից դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային:

«Քարոզչական հարթությունում բավական մեծ գործ արվեց, Հայ դատի հանձնախմբերը, աշխարհի տարբեր երկրներում հայկական կառույցները կարողացան հարցը բարձրացնել, հասարակության, քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել: Եվրոպացիների հետ աշխատանքում բացատրում ենք այն, որ ջիհադիստները սահմաններ չունեն: Թուրքիան, որտեղ ցանկանա խնդիրներ ստեղծել, կուղարկի ջիհադիստներին»,- ասել է Գասպար Կարապետյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝  Գասպար Կարապետյանը նշել է, որ պետք է աշխատանք տանել բոլոր ուղղություններով՝ առանցքում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում նա որպես կարևոր դերակատար համարում է Ռուսաստանին:  Գասպար Կարապետյանի կարծիքով, Ռուսաստանը պետք է ավելի կտրուկ և վճռական լինի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: Դրանից բացի ահաբեկչական խնդիրը սպառնալիք է իր համար ևս, ի վերջո, ահաբեկիչները մոտեցել են իր սահմաններին:

Խոսելով այս փուլում Արցախի անկախության ճանաչման հնարավորությունից՝ Գասպար Կարապետյանը նշել է, որ այս պահին դա հեռանկարային չէ ԵՄ անդամ երկրների պարագայում, սակայն կարևոր է այդ ուղղությամբ համապատասխան մթնոլորտ ստեղծելը, ինչն արվում է: Տարբեր քաղաքային խորհուրդների կողմից անկախության ճանաչումը, մի շարք գործիչների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելը հենց այդ համատեքստում է: Նա ընդգծել է, որ Հայաստանը ևս պետք է ուղերձներ ուղարկի այն մասին, որ այդ հարցը դրված է սեղանի վրա:

Գասպար Կարապետյանը կարևորել է նաև եվրոպացի պատգամավորներ Հայաստան բերելու հարցը: Նրա խոսքով՝ Հայաստան բերելը խնդիր չէ, Արցախ տանելու հետ կապված ներկայում անվտանգության հարց կա:

«Ինչպես գիտեք, արդեն եվրոպացի պատգամավորների խումբ եկավ Հայաստան, սակայն անվտանգությունից ելնելով, չկարողացավ Արցախ գնալ: Ստեփանակերտը ռմբակոծում էին: Այժմ աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ հետագա անելիքների հետ կապված, տեսնենք, թե որքանով կարող ենք պատգամավորներ կամ քաղաքական գործիչներ տանել: Ասեմ, որ այո, կան Արցախ այցելությամբ հետաքրքրված կարևոր անձնավորություններ»,-հավելել է Գասպար Կարապետյանը:

Հայաստան Թուրքիա Գասպար Կարապետյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ու՞մ աշխատանքն է սեփականաշնորհում Նիկոլի կինը (կոլաժ)
Փաշինյանը ճնշում է դատավորներին, որ կատարեն իր հանձնարարությունները. իրավապաշտպան
Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել
Քայլ առ քայլ մեզ կործանեց մեծ ատելության այս առաքյալը․ Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» է հրապարակել (տեսանյութ)
Ավստրալիան Չինաստանից ներողություն է խնդրել բանակի մասին գրառման համար
Գորիս -Կապան ավտոճանապարհի,Մեղրիի որոշ գյուղերի և Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների մասին
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը 94,1% արդյունավետ է
Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Արգենտինայում 5,8  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը. Mediaport
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 26338 նոր դեպք  է հայտնաբերվել
Բայդենը Ջեյն Փսակիին Սպիտակ տան մամուլի քարտուղար  կնշանակի
Հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել նոր համաճարակի․ ԱՀԿ
«Աշխարհի ամենամիայնակ փիղը» Կամբոջայում զուգընկեր  կփնտրի
ԱՄՆ-ում  մեկ  օում  կորոնավիրուսի  ավելի քան 138 հազար դեպք  է հայտնաբերվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  կոչով է հանդես եկել
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջիկա ամիսներին չսպասել համաճարակի ավարտին
Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Անհամաչափ ուժ է կիրառվում, երբ դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը․ Ռուբեն Մելիքյան
Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին
Ավելին
Ավելին