f

Անկախ

Ուզում եմ բացենք մեր աչքերը և տեսնենք, որ թուրքը միայն դրսից չէ, որ հարձակվում է


Երբ սկսեցի ուսումնասիրել կրթական «ռեֆորմը», կարճ ժամանակ անց ֆեյսբուքյան լրահոսիցս սկսեցին ընկերներ անհետանալ․․․

Հիմա բացատրեմ․

Ես թուրքի հոտ էի առել և ուզում էի հասկանալ՝ ինչ են ուզում անել մեր դպրոցի հետ։ Իսկ ինչո՞ւ թուրքի հոտ առա։ Տարիներ առաջ կարդացել էի մի գիրք, որի մեջ հեղինակը բացահայտում է, թե ինչպիսի գրոհ է իրականացվում հայագիտության, մասնավորապես՝ հայոց պատմության դեմ և ինչ դերակատարում ունեն այս ամենում արևմտյան և հատկապես ամերիկյան հայագիտական կենտրոնները։

Գրքում ասվում էր, որ Խորենացու «Հայոց պատմությունը» այդ գրոհների հիմնական թիրախներից մեկն է․․․ Ու երբ Խորենացու հետ կապված աղմուկը բարձրացավ, հիշեցի այդ գիրքը։ «Բայց ախր Խորենացուն հարվածելը թուրքին է ձեռնտու»,-մտածեցի ես։

Ի դեպ, Ա․ Այվազյանի այդ գիրքը լույս է տեսել դեռ 1998 թվականին !!

http://armenianhouse.org/ayva.../armenian-history/title.html

Հայագիտության մեջ տասնամյակներ շարունակվող այդ գրոհները ոչ միայն հուժկու հակահարված պետք է ստանային, այլև լուրջ գիտական հակագրոհով պետք է սատկացվեին բնում։ Ավաղ, սա ոչ միայն անհրաժեշտ չափով չի արվել, այլև սրա մասին բարձրաձայնող փոքրաթիվ մասնագետները որակվել են որպես «ազգայնականներ», «պսևդո գիտնականներ», «գիտականությունը մերժողներ» և այլն․․․

Ֆեյսբուքյան ընկերներս, ում կորցրի այս ընթացքում, և որոնք ինձ երևի թե համարեցին վայրենի-ազգայնական, ով դեմ է դուրս եկել առաջադեմ գիտական մտքին, այսօր ֆեյսբուքում տարածում են մեր ավերակ ծննդատան և մուրճով զինված թուրքի մասին նյութերը․․․ Նրանք ցավի ու վշտի մեջ են (բոլորի'ս նման), թե այս ի՞նչ վայրենի տեսք ունի թուրքը, թե ախր ո՞ւր է քաղաքակիրթ աշխարհը․․․

Ուզում եմ բացենք մեր աչքերը և տեսնենք, որ թուրքը միայն դրսից չէ, որ հարձակվում է։ Նա երբեք չի հրաժարվել մեր ամրոցը ներսի՛ց գրավելու նպատակից։ Նա դա արել է՝ հարվածելով շատ կենսական թիրախների՝ հայոց պատմություն, հայ մշակույթ, եկեղեցի, բանակ, հայրենադարձություն (այո՛, չզարմանաք, թուրքը նաև հայրենադարձությա՛ն դեմ է աշխատում)․․․

Այս ամենը մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմի կարևոր մասն էր։ Գլոբալիստաթուրքական այս հարձակման գործիքներից են եղել «հանդուրժողականություն» և «մարդու իրավունքներ» գեղեցիկ բառերի տակ քողարկված կոնվենցիաները, ֆեմինիստական ու լգբտ-ական թեմաները, խաղաղասիրության պրոպագանդան, աղանդների մուտքը Հայաստան․․․ Դա պատերազմի՝ առանց զենքի փուլն էր, որի հաղթարշավից հետո պատերազմը թևակոխեց ռազմական փուլ․․․

Սա մեր խնդիրների ու պարտությունների միակ պատճառը չէ, անշուշտ։ Ուղղակի ուզում եմ, որ վաղը հանկարծ չմոռանանք, թե որոնք են մեր ԻՐԱԿԱՆ օրակարգերը ու թե որոնք պետք է լինեն մեր առաջնահերթությունները։

Իսկ այս պահին ամբողջ ուժով պետք է դիմագրավենք ցեղասպանական այս հարձակմանը ու հաղթած դուրս գանք ✊

#ՎերջԿեղծՕրակարգերին

Աննա Աղլամազյան ՖԲ Գրառում Կրթություն եվ գիտություն

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին