Bild պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի Կեմպեն քաղաքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) ավտոեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների: Գրում է Gazeta.ru-ն։
Պարբերականի տեղեկություններով ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել այնտեղ գտնվող մարդկանց: Վթարի արդյունքում մեկ մարդ մահացել է, և առնվազն երեքը՝ ծանր վիրավորվել:
Տուժածները հոսպիտալացվել են՝ փրկարարական ուղղաթիռի միջոցով:
Դեպքի պատճառը և այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: