BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը հերթական անգամ տուժել է ահաբեկչությունից: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրի ղեկավարը Նիս է ժամանել ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենի և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտիի ուղեկցությամբ:
«Հերթական անգամ մեր երկիրը ենթարկվել է իսլամիստական ահաբեկչական հարձակման», - ասել է Մակրոնը:
Նա նաև նշել է, որ Նիսում տեղի ունեցած միջադեպից հետո իշխանությունները լրացուցիչ մոբիլիզացնում են իրենց զինվորականներին: Բացի այդ, նրա խոսքերով, նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը դպրոցներում, ինչպես նաև կրոնական հաստատությունների մոտակայքում:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ֆրանսիան կայունությամբ ու միասնականությամբ է ընդդիմանալու ահաբեկիչներին: