Մեծ քաղաքականությունը շղթա է :
Պատահական օղակներ չկան:
Եվ պակասող օղակներ էլ չպետք է լինեն ,երբ իրականացվում է նոր աշխարհա - քաղաքական ծրագիր:
Երբ նախագահ Ս. Սարգսյանը հրաժարական տվեց,նույն օրը գրեցի ,որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ֆիգուր է դառնում:
Խնդացիք վրաս :
Երբ համաժողովրդական վարչապետ էիք ընտրում,գրեցի
-վայ քեզ Արցախ ,այն ինչ չհաջողվեց 30 տարի ,կանի
համաժողովրդական լեգիտիմը;
Արհամարեցիք:
Բոլթոնի այցից հետո գրեցի ՝
ՀՀ իշխանությունում կատվի ,էն էլ բեխավոր կատվի աղյուսակը իմացող չկա:
Հումոր համարեցիք:
18 թ սկսած բազմաթիվ անգամ գրեցի ,
-ընտրեք , Հայաստան ,թէ Նիկոլ ...
Քմծիծաղեցիք ..
Երբ համարյա ամեն մի գրառումս ավարտում էի
-- այս իշխանությանը պետք է հեռացնել..
-Հիվանդի զառացանք էիք համարում ...
Երբ գրում էի ,թէ քանի ուշ չէ կանգնեք Քոչարյան Ռոբերտի կողքին ,ստեղծեք կառույցներ ,գործեք ,անկախ
նրանից ՝սիրում եք ,թէ ատում նրան : Գործեք , քանի դեռ կա հնարավորություն ինչ-որ բան փոխելու:
Ասացիք դեռ շուտ է :
Երբ այս օգոստոսի սկզբներին գրեցի ՝
- գտնվում ենք եվրասիական պատերազմից 5 րոպե պակաս,ուշքի եկեք ու կարմիր լույս վառեք այս իշխանության առաջ,
--ինձ քամահարելով՝ Վանգային հղում արեցիք...
Երբ օգոստոսի 30 -ին գրեցի ,որ վերջին խաղաղ շաբաթներն ենք վայելում ու տեսնելու ենք Չարենցի ասած ՛՛1000 զոհերի չհավաքած բերքը՛,՛
Վերջնականապես հիասթափվեցիք իմ գրածներից,իմ զգուշացումներից:
Սա չեմ գրում ,որ իմ կանխատեսման ճշտությունը փաստեմ :
Գրում եմ միային այն պատճառով ,որ այս պահին էլ մեր շուրջը կատարվողը չեք ընկալում:
Ասում եք ,վարչապետը մի ժամ էլ չի մնա իր պաշտոնին ,եթե փաստաթղթավորի որևէ տարածքային զիջում:
Սխալվում եք ,այդ դեպքում նա կդառնա համարյա անխոցելի ,իր թիկունքում ունենալով հավաքական Արևմուտքի ,Ռուսաստանի ու Իրանի հովանավորությունը:
Շատ - շատերը համոզված են ,որ ոչ մի գնով վարչապետը նման փաստաթուղթ չի ստորագրի :
Էլի սխալ մոտեցում :
Իսկ ձեր կարծիքով Գյանջայի ,Բարդաի ռմբահարումները
ինչի՞ համար են :Ստեփանակերտի ու Շուշի պատասխա՞նն են : Կամ գուցե խա՞յծ են ,որ Ադրբեջանն էլ ՀՀ տարածք ը ռմբակոծի ու ռուսները մտնեն :
Ո՛չ, դրանք Հագգայի քրեական դատարանի առաջ կանգնելու սպառնալիքով ստորագրություն կորզելու համար են :
Իսկ Ռուսաստանը ինչու՞ պետք է մտնի ,երբ այլ տեղ
հայտնվելու պայմանավորվածություն ունի :
Դեռ հուլիսին Իրանը հայտարարեց ,որ նոյեմբերի 9-ից
բոլոր միջոցները կապահովի Չինաստանի և Ռուսաստանի
ռազմական ներկայությունը Չաբահար, Բենդեր - Աբբաս և Բուշեր նավահանգիստներում ունենալու համար:
Մենք մեծ խաղի ,լուրջ ծրագրի մեջ ենք :